Կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը երաշխավորված է Լեհաստանի Սահմանադրությամբ: Հոդ․ Սահմանադրության 33 — րդ հոդ․ նախատեսում է՝
«1. Լեհաստանի Հանրապետությունում կինն ու տղամարդը հավասար իրավունքներ ունեն ընտանեկան, քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքում:
2. Մասնավորապես, կանայք և տղամարդիկ հավասար իրավունք ունեն կրթության, աշխատանքի և խրախուսման, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության, սոցիալական ապահովության և պաշտոն զբաղեցնելու, գործառույթներ իրականացնելու և հասարակական արժանապատվություն ու պարգևատրումներ ձեռք բերելու »:
Գործնականում, գենդերային հավասարության մարտահրավերը հաճախ աշխատանքն անձնական կյանքի հետ համատեղելն է, մասնավորապես ՝ ծնողականությունը: Օրենքում ներդրված փոփոխությունները (օրինակ՝ հայրական արձակուրդը) ուղղված են երեխաների դաստիարակության հարցում տղամարդկանց ակտիվացմանը և միևնույն ժամանակ երեխայի ծնվելուց հետո կանանց աշխատանքի վերադառնալու հեշտացմանը։ Մշտապես նկատվում են նաև որոշակի ոլորտներում կանանց և տղամարդկանց գործունեության տարբերություններ, օրինակ՝ քաղաքականության մեջ, ինչպես նաև աշխատավարձերի իրական տարբերություններ՝ կախված սեռից։ Հավասարության ոլորտում իրավիճակը վերահսկվում է Մարդու իրավունքների Պաշտպանի կողմից:
Ձեռնարկված գործողությունների մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել RPO [ՄԻՊ] կայքում․
Տեղեկատվությունն ակտուալ է ըստ՝ դրությամբ:
Պորտալի խմբագրական թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված բովանդակությունը համապատասխանի օրենքին, լինի արդիական (հրապարակման ամսաթվի դրությամբ՝ նշված յուրաքանչյուր ենթաէջում) և օգտակար օգտատերերի համար: Վերապահում ենք, որ կայքում տեղադրված բովանդակությունը միայն տեղեկատվական նպատակներով է և միայն ընդհանուր առմամբ ներկայացնում է բարձրացված հարցերի էությունը: Դրանք առանձին դեպքերում իրավական խորհրդատվություն կամ կարծիք չեն հանդիսանում և չպետք է լինեն միակ հիմքը կոնկրետ իրավական խնդիրների լուծման վերաբերյալ որոշումների համար: Անհատական իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ որակավորված անձանցից:
