Հավաքագրում
Մսուր-մանկապարտեզներ և մանկապարտեզներ
Որպես կանոն, պետական հաստատություններն ընդունում են տվյալ բնակավայրում բնակվող այն երեխաներին, որտեղ տվյալ մարմինն ունի իր հաստատությունը: Միշտ չէ, որ բոլոր դիմորդների համար բավարար տեղեր կան, այդ իսկ պատճառով հավաքագրման ժամանակ օգտագործվում է միավորային համակարգ (միավորները շնորհվում են, ի թիվս այլոց, երբ երեխայի երկու ծնողներն էլ աշխատում են կամ երբ երեխան կամ նրա ծնողը հաշմանդամ են): Հաջորդ ուսումնական տարվա համար հավաքագրումը սովորաբար տեղի է ունենում նախորդ տարվա գարնանը:
Հիմնական դպրոցներ
Պետական տարրական դպրոցներն ունեն նշանակված տարածք (բնակավայրեր կամ փողոցներ տվյալ քաղաքում) և պետք է ընդունեն իրենց շրջանի բոլոր երեխաներին, ներառյալ օտարերկրացի երեխաներին, նույնիսկ եթե աշակերտը դպրոց է ներկայանում ուսումնական տարվա ընթացքում:
Արտերկրից աշակերտի ընդունելությունը կատարվում է նախկին կրթությունը հաստատող փաստաթղթերի կամ դպրոցի տնօրենի հետ հարցազրույցի հիման վրա։ ։ Պարտադիր չէ ներկայացնել փաստաթղթերի երդվյալ թարգմանություններ:
Միջնակարգ դպրոցներ
Լեհաստանում տարրական դպրոցն ավարտած օտարերկրացու ընդունելությունը տեղի է ունենում սովորական պայմաններով։ Սակայն, եթե աշակերտը նախկինում սովորել է արտերկրում, ապա նա կարող է ընդունվել միջնակարգ դպրոց՝ դպրոցի տնօրենի որոշման հիման վրա՝ պայմանով, որ դպրոցն ունի ազատ տեղեր:
Երկրորդ աստիճանի միջին մասնագիտական և հետմիջնակարգ ուսումնական հաստատությունների ընդունումը պահանջում է համապատասխանաբար՝ հիմնական մասնագիտական կամ միջնակարգ կրթություն ստանալու հաստատում: Արտերկրում ստացված որոշ վկայականներ Լեհաստանում ճանաչվում են օրենքի ուժով, իսկ մյուսների համար՝ կրթության կուրատորը կարող է վարչական ընթացակարգով ճանաչել կամ հաստատել արտասահմանում ստացված կրթությունը։
Հավաքագրման լրացուցիչ չափանիշները կիրառվում են հատուկ տեսակի դպրոցների համար, ինչպիսիք են արվեստի դպրոցները, մարզադպրոցները և երկլեզու դպրոցները:
Աջակցություն ուսման մեջ ՝
Նախապատրաստական բաժին
Դպրոցի ղեկավար մարմինը կարող է կազմակերպել լրացուցիչ բաժին, որտեղ լեհերենին չտիրապետող աշակերտները նախապատրաստվում են լեհական դպրոցում ուսմանը: Այն կարող է ստեղծվել մեկ կամ մի քանի դպրոցների համար մեկ կառավարման մարմնի կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև մի քանի համայնքների, քաղաքների կամ փոքր վարչական շրջանների համաձայնության հիման վրա։ Նախապատրաստական բաժնում տեղի է ունենում լեհերենի և այլ առարկաների ինտենսիվ ուսուցում։ Հիմնական ուսումնական ծրագրի իրականացմանը կարող է աջակցել ուսուցիչը, ով տիրապետում է աշակերտների կողմից օգտագործվող օտար լեզվին:
Լեհերենի ուսուցում
Օտարերկրյա աշակերտներն իրավունք ունեն լրացուցիչ լեհերենի դասընթացների՝ շաբաթական առնվազն 2 դասաժամի տեսքով: Լրացուցիչ լեհերենի ուսուցման դասընթացների իրավունք օտարերկրացիներն ունեն առավելագույնը 24 ամիս:
Լրացուցիչ դասեր
Եթե ուսուցիչը որոշի, որ աշակերտը պետք է լրացնի ուսումնական ծրագրում առկա տարբերությունները, ապա վերջինս իրավունք ունի տվյալ առարկայից լրացուցիչ պարապմունքներ անցնել՝ շաբաթական 1 լրացուցիչ ժամ մեկ առարկայից մինչև 12 ամիս ժամկետով ( ընդհանուր, շաբաթական ոչ ավելի, քան 3 լրացուցիչ ժամ):
Մշակութային ասիստենտի օգնությունը
Միգրանտներն իրավունք ունեն ստանալ ասիստենտի օգնություն, ով տիրապետում է իրենց ծագման լեզվին՝ դպրոցի ընդունելության հարցազրույցի ընթացքում և առավելագույնը 12 ամիս ուսման ընթացքում:
Մայրենի լեզվի ուսուցում
Օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունները, ինչպես նաև մշակութային և կրթական կազմակերպությունները կարող են Լեհաստանի քաղաքացի չհանդիսացող աշակերտների համար կազմակերպել մայրենի լեզվի և մշակույթի դասեր։
Ազգային փոքրամասնություններ
Ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաները կարող են սովորել փոքրամասնությունների լեզուն իրենց հաճախած դպրոցում: Ուսուումը կազմակերպվում է դպրոցի տնօրենի կողմից ՝ ծնողների խնդրանքով:
Քննություններ
Կրթության տվյալ փուլն ավարտող քննությունների ժամանակ, օր․՝ ութերորդ դասարանի քննությունները և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունները, Օտարերկրյա աշակերտներն իրավունք ունեն հարմարեցնելու այդ քննությունների ձևերն ու պայմանները, այդ մասին որոշում է դպրոցի Մանկավարժական խորհուրդը։ Օրինակ՝ հարմարեցումը կարող է ներառել երկլեզու բառարանի օգտագործման հնարավորությունը կամ քննության ժամանակի երկարացումը:
Իրավական հիմք՝
2016 թ․ դեկտեմբերի 14 — ի օրենք – “Օրենք կրթության մասին” (Օր․ Ժ․ առ 2024 թ., կետ 737, 854, 1562, 1635), օտարերկրացիների հետ կապված, մասնավորապես Գլուխ 7 (սույն օրենքի հոդ. 165 -167):
Ազգային կրթության նախարարի 2017 թ․ օգոստոսի 23-ի հրամանը՝ Լեհաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց և այլ երկրների կրթական համակարգերում գործող դպրոցներում ուսում ստացած Լեհաստանի քաղաքացի հանդիսացող անձանց կրթության մասին (Օր․ Ժ․ 2023 թ. կետ 2301)
Լրացուցիչ տեղեկություններ ՝
Տեղեկատվություն լեհական կրթական համակարգում արտերկրից ժամանած անձանց կրթության մասին՝ Ազգային կրթության նախարարություն — Պորտալ Gov.pl (www.gov.pl)
Լեհաստանի կրթական համակարգում արտերկրից ժամանած երեխաների ուսուցում՝ Ազգային կրթության նախարարություն — Պորտալ Gov.pl (www.gov.pl)
Տեղեկատվությունն ակտուալ է ըստ՝ դրությամբ:
Պորտալի խմբագրական թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված բովանդակությունը համապատասխանի օրենքին, լինի արդիական (հրապարակման ամսաթվի դրությամբ՝ նշված յուրաքանչյուր ենթաէջում) և օգտակար օգտատերերի համար: Վերապահում ենք, որ կայքում տեղադրված բովանդակությունը միայն տեղեկատվական նպատակներով է և միայն ընդհանուր առմամբ ներկայացնում է բարձրացված հարցերի էությունը: Դրանք առանձին դեպքերում իրավական խորհրդատվություն կամ կարծիք չեն հանդիսանում և չպետք է լինեն միակ հիմքը կոնկրետ իրավական խնդիրների լուծման վերաբերյալ որոշումների համար: Անհատական իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ որակավորված անձանցից:
