Երեխաների խնամքը և կրթական համակարգը Լեհաստանում

Ներկա պահին Լեհաստանում գործում են ՝

  1. Մսուր -մանկապարտեզներ և մանկական ակումբներ՝ խնամք են ապահովում մինչև 3 տարեկան երեխաներին
  2. Մանկապարտեզներ՝ խնամք և կրթություն 3 — ից 6 տարեկան երեխաների համար
  3. Հիմնական դպրոցներ՝ 8 տարի ուսում, 7 տարեկանից
  4. Միջնակարգ դպրոցներ ՝
  • Հանրակրթական ավագ դպրոց՝ ուսումնառությունը 4 տարի է: Հանրակրթական դպրոցը աշակերտներին պատրաստում է հասունության քննությանը [միասնական քննություններ] (matura): Չի կրթում մասնագիտական հմտությունների ոլորտում ։
  • Տեխնիկական դպրոց՝ ուսումնառությունը 5 տարի է: Դպրոցը կրթում է ինչպես ընդհանուր հանրակրթական ոլորտում, այնպես էլ ընտրված մասնագիտության ոլորտում: Այն թույլ է տալիս ստանալ մասնագիտական որակավորում և տեխնիկի կոչում (անհրաժեշտ է հանձնել պետական մասնագիտական քննություն) և հանձնել հասունության քննություն [միասնական քննություններ]: Տեխնիկական դպրոցի շրջանավարտները կարող են աշխատել մասնագիտությամբ, բայց նաև շարունակել ուսումը (միասնական քննությունները հանձնելուց հետո):
  • Առաջին աստիճանի արդյունաբերական դպրոց ՝ ուսումնառությունը 3 տարի է: Այն հիմնականում ներառում է մասնագիտական ուսուցումը և հնարավորություն է տալիս ստանալ հիմնական մասնագիտական կրթություն (արհեստագործական քննություն հանձնելուց հետո): Այն իրավունք չի տալիս մասնակցել միջնակարգ դպրոցի միասնական քննություններին, սակայն դրա շրջանավարտները կարող են ուսումը շարունակել երկրորդ մակարդակի արհեստագործական դպրոցում։
  • Երկրորդ աստիճանի արդյունաբերական դպրոց՝ ուսումնառությունը 2 տարի է: Այն թույլ է տալիս հանձնել պետական մասնագիտական քննություն և ստանալ տեխնիկի կոչում, ինչպես նաև մասնակցել միասնական քննություններին: Հետևաբար, շրջանավարտները կարող են շարունակել իրենց կրթությունը ինչպես բարձրագույն ուսումնական հաստատություններում, այնպես էլ աշխատանքի անցնել:
  • Հետմիջնակարգ դպրոց — Նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ստացել են ընդհանուր միջնակարգ կրթություն և ցանկանում են որակավորում ստանալ ընտրած մասնագիտությամբ:

Լեհաստանում օրինական բնակվող օտարերկրացիներն իրավունք ունեն կրթություն ստանալ լեհական հաստատություններում նույն պայմաններով, ինչ Լեհաստանի քաղաքացիները: Նրանք լրացուցիչ աջակցության իրավունք ունեն, որը նկարագրված է ստորև:

Իրավական հիմք՝
2016 թ․ դեկտեմբերի 14 — ի օրենք՝ “Օրենք կրթության մասին” (Օր․ Ժ․ առ 2024 թ., կետ 737, 854, 1562, 1635), օտարերկրացիների հետ կապված, մասնավորապես Գլուխ 7 (այդ օրենքի 165 -167 հոդ․):
Ազգային կրթության նախարարի 2017 թ․ օգոստոսի 23-ի հրամանը՝ Լեհաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց և այլ երկրների կրթական համակարգերում գործող դպրոցներում ուսում ստացած Լեհաստանի քաղաքացի հանդիսացող անձանց կրթության մասին (Օր․ Ժ․ 2023 թ. կետ 2301)

Լրացուցիչ տեղեկություններ ՝
Տեղեկատվություն լեհական կրթական համակարգում արտերկրից ժամանած անձանց կրթության մասին՝ Ազգային կրթության նախարարություն — Պորտալ Gov.pl (www.gov.pl)
Լեհաստանի կրթական համակարգում արտերկրից ժամանած երեխաների ուսուցում՝ Ազգային կրթության նախարարություն — Պորտալ Gov.pl (www.gov.pl)

Տեղեկատվությունն ակտուալ է ըստ՝ դրությամբ:

Պորտալի խմբագրական թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված բովանդակությունը համապատասխանի օրենքին, լինի արդիական (հրապարակման ամսաթվի դրությամբ՝ նշված յուրաքանչյուր ենթաէջում) և օգտակար օգտատերերի համար:

Վերապահում ենք, որ կայքում տեղադրված բովանդակությունը միայն տեղեկատվական նպատակներով է և միայն ընդհանուր առմամբ ներկայացնում է բարձրացված հարցերի էությունը: Դրանք առանձին դեպքերում իրավական խորհրդատվություն կամ կարծիք չեն հանդիսանում և չպետք է լինեն միակ հիմքը կոնկրետ իրավական խնդիրների լուծման վերաբերյալ որոշումների համար: Անհատական իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ որակավորված անձանցից:

Scroll to Top