Արտերկրում տրված պաշտոնական փաստաթղթերը (օրինակ՝ քաղաքացիական կացության վկայականները, ստացված կրթությունը հաստատող վկայականները, նոտարական փաստաթղթերը) կարող են պահանջել լրացուցիչ վավերացում այն երկրում, որտեղ դրանք տրվել են՝ Լեհաստանում օգտագործելու և շրջանառության մեջ դնելու համար: Ամենից հաճախ պահանջվում է օրինականացում կամ ապոստիլ ։ Օտարերկրյա փաստաթղթերի մասով դրանք պետք է ձեռք բերվեն այն երկրում, որտեղ տրվել է փաստաթուղթը:
Օրինականացում
Օրինականացումը ներառում է փաստաթղթի պաշտոնական բնույթի հավաստում այն երկրի մարմնի կողմից, որտեղ տրվել է փաստաթուղթը: Լեհական փաստաթղթերի օրինականացումն իրականացվում է Արտաքին գործերի նախարարության կողմից: Այն ունի հատուկ կպչուն պիտակի տեսք: Ինչ վերաբերում է որոշ փաստաթղթերին (օրինակ՝ քաղաքացիական կացության ակտերին), նախարարությունում ընթացակարգն ավարտելուց հետո, պահանջվում է լրացուցիչ վավերացում այն երկրի Լեհաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում, որտեղ փաստաթուղթը պետք է օգտագործվի: Միայն դրանից հետո է ավարտվում օրինականացման գործընթացը:
Լրացուցիչ տեղեկություններ օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման մասին
«Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 05․10․1961 թ․ Հաագայի կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների տրված փաստաթղթերը օրինականացում չեն պահանջում: Այդ Կոնվենցիայի մասնակից պետություններից ստացված փաստաթղթերը պահանջում են միայն ապոստիլի վավերացում:
Կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկը կարելի է ստուգել Հաագայի մասնավոր միջազգային իրավունքի կոնֆերանսի կայքում, հետևյալ հասցեով ՝ Հաագայի կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկ:
Ապոստիլի վավերացում
Դա փաստաթղթի պաշտոնական բնույթի հաստատում է, որը պետք է ձեռք բերել այն երկրի իրավասու մարմնից, որտեղ տրվել է փաստաթուղթը: Լեհաստանում ապոստիլ վավերացումը սովորաբար տրվում է Արտաքին գործերի նախարարության կողմից, սակայն իրավական դրույթներում նշված են փաստաթղթերի տեսակները, որոնց վավերացման համար իրավասու են այլ մարմիններ։ Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերին, իրավասու մարմինը Ակադեմիական փոխանակման ազգային գործակալության (NAWA) տնօրենն է, իսկ արվեստի դպրոցների դեպքում՝ Մշակույթի և ազգային ժառանգության նախարարը: Դպրոցական փաստաթղթերի վավերացման համար իրավասու մարմիններն են Ազգային կրթության նախարարը կամ դպրոցի նստավայրի համար իրավասու կրթության կուրատորը կամ շրջանային քննական հանձնաժողովի տնօրենը (կախված փաստաթղթի տեսակից):
Ապոստիլի հավաստագիրը տպագրված ինքնակպչուն պիտակի տեսքով է: Որոշ փաստաթղթերի համար նախքան ապոստիլ ստանալը Լեհաստանում պահանջվում է լրացուցիչ վավերացում (օրինակ ՝ դատարան և նոտարական փաստաթղթերը ՝ իրավասու շրջանային դատարանում)։
Այն երկրներում, որոնք «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 05․10․1961 թ․ Հաագայի կոնվենցիայի կողմ են, ապոստիլի ձևակերպումը բավարար է փաստաթուղթը վավերացնելու համար (դիվանագիտական ներկայացուցչությունում լրացուցիչ վավերացում չի պահանջվում):
Վերը նկարագրված ընթացակարգերը վերաբերում են Լեհաստանին և լեհական փաստաթղթերին: Օտարերկրյա փաստաթղթերը պետք է վավերացվեն օտարերկրյա պետական մարմիններում:
Եվրամիության երկրներում տրված փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացվեն Լեհաստանում, չեն պահանջում օրինականացում կամ ապոստիլ:
Լեհաստան ժամանելուց առաջ արժե ստուգել փաստաթղթերի նույնականացման կարգը, որոնք մտադիր ենք օգտագործել Լեհաստանում և ձևակերպել վավեռրացումներ այն երկրի իրավասու մարմիններից, որտեղ դրանք տրվել են: Նույնպես, պլանավորելով Լեհաստանից մեկնում (օրինակ՝ ուսումն ավարտելուց հետո), անհրաժեշտ է ստուգել այն ընթացակարգերը, որոնք թույլ կտան ձեզ օգտագործել ձեր դիպլոմը կամ վկայականը նպատակակետ երկրում:
Իրավական հիմք՝
«Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թ․ հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիա (Օր․ Ժ․ առ 2005 թ. Թիվ 112, կետ 938)
Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2016 թ. հուլիսի 6 — ի (ԵՄ) 2016/1191 հրամանը քաղաքացիների ազատ տեղաշարժը խթանելու մասին ՝ պարզեցնելով Եվրամիությունում որոշակի պաշտոնական փաստաթղթեր ներկայացնելու պահանջները և փոփոխելով (ԵՄ) թիվ 1024/2012 հրամանը (Պաշտ․ Ժ․ EU “L” թիվ 200 առ 26.7.2016, էջ. 1):
Ակադեմիական փոխանակման ազգային գործակալության մասին 2017 թվականի հուլիսի 7 — ի օրենքը (Օր․ Ժ․ առ 2023 թ., 843):
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» 20 հուլիսի 2018 թ․ օրենք (Օր․ Ժ․ առ 2024 թ., կետ 1571)։
«Արհեստագործության մասին» 1989 թվականի մարտի 22 — ի օրենքը (Օր․ Ժ․ առ 2020 թ․ կետ․ 2159):
«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» 1989 թվականի մայիսի 30 — ի օրենքը (Օր․ Ժ․ առ 2019 թ., կետ 579):
Կրթության և գիտության նախարարի 2023 թվականի հունիսի 7 — ի հրամանը հավաստագրերի, պետական դիպլոմների և այլ տպագիր նյութերի վերաբերյալ ( Օր․ Ժ․ 2023, կետ 1120)
Մշակույթի և ազգային ժառանգության նախարարի 2020 թվականի ապրիլի 16 — ի Հրամանը՝ Հանրակրթական դպրոցների և գեղարվեստական հաստատությունների հավաստագրերի, պետական դիպլոմների և այլ տպագրությունների վերաբերյալ (Օր․ Ժ․ առ 2020 թ․ կետ․ 813 թ., 2022 թ., կետ 900, 1217)։
Արդարադատության նախարարի 2002 թվականի հունվարի 28 — ի «Միջազգային հարաբերություններում միջազգային քաղաքացիական և քրեական դատավարության գործերով դատական մանրամասն գործառնության մասին» հրամանը (Օր․ Ժ․ առ 2014 թ., կետ 1657 թ., Օր․ Ժ․ առ 2019 թ. կետ 2398 թ., առ 2022 թ., կետ 1342)Ազգային կրթության նախարարի 2017 թվականի հունվարի 10 — ի «Աարհեստագործական պալատների քննական հանձնաժողովների կողմից անցկացվող ենթավարպետաց քննության, վարպետության և ստուգման քննության մասին» հրաման (Օր․ Ժ․ առ 2017 թ., կետ 89, 1607 առ 2019 թ․ կետ 2468, առ 2024 թ., կետ 600)
Տեղեկատվությունն ակտուալ է ըստ՝ դրությամբ:
Պորտալի խմբագրական թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված բովանդակությունը համապատասխանի օրենքին, լինի արդիական (հրապարակման ամսաթվի դրությամբ՝ նշված յուրաքանչյուր ենթաէջում) և օգտակար օգտատերերի համար: Վերապահում ենք, որ կայքում տեղադրված բովանդակությունը միայն տեղեկատվական նպատակներով է և միայն ընդհանուր առմամբ ներկայացնում է բարձրացված հարցերի էությունը: Դրանք առանձին դեպքերում իրավական խորհրդատվություն կամ կարծիք չեն հանդիսանում և չպետք է լինեն միակ հիմքը կոնկրետ իրավական խնդիրների լուծման վերաբերյալ որոշումների համար: Անհատական իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ որակավորված անձանցից:
