Պաշտոնական հարցերի ձևակերպում համացանցի միջոցով

Մի քանի տարի է, ինչ Լեհաստանում մշակվել են հարթակներ, որոնք հնարավորություն են տալիս կարգավորել պաշտոնական հարցերը ինտերնետի միջոցով: Առանձին գրասենյակներ ներդնում են իրենց սեփական կայքերը, իսկ հարցերի լուծման եղանակը և հարցերի շրջանակը, որոնք հնարավոր է լուծել էլեկտրոնային եղանակով՝ միատեսակ չեն: Որոշ կայքեր գործում են մի քանի լեզուներով, մյուսները միայն լեհերենով: Էլեկտրոնային տարբերակով հանրային ծառայություններից օգտվելու համար սովորաբար պահանջվում է ունենալ այսպես կոչված վստահելի պրոֆիլ: Այն օգտագործվում է անձի ինքնությունը հաստատելու համար և հնարավորություն է տալիս էլեկտրոնային ստորագրել Լեհաստանի վարչական մարմիններին ներկայացված փաստաթղթերը: Դուք կարող եք ինքնուրույն հաշիվ ստեղծել ինտերնետում, բայց անհրաժեշտ է անձամբ հաստատել վստահելի պրոֆիլը գրասենյակում:

Վստահելի պրոֆիլի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ կայքից ՝ www.pz.gov.pl

Օտարերկրացիները կարող են ունենալ վստահելի պրոֆիլ, եթե ունեն լեհական PESEL նույնականացման համար:

PESEL — ը անձի նույնականացման համարն է, այն կարելի է ստանալ համայնքի գրասենյակում: Այն օգտագործում ենք վարչական մարմինների հետ շփումների ժամանակ ։ PESEL համարը կարող է տրամադրվել նաև Լեհաստանում բնակվող օտարերկրացուն: Այն կարելի է ստանալ համայնքի (կամ քաղաքի) գրասենյակում: PESEL համարի ստացման ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում:

Ուշադրությու ՛ ն Օտարերկրացիների համար MOS [Հարցերի սպասարկման մոդուլ] կայքի օգտագործումը չի պահանջում ունենալ PESEL համար կամ վստահելի պրոֆիլ (սակայն պահանջվում է, ի թիվս այլոց, օգտագործել ZUS և հարկային գրասենյակի հարթակները):

Էլեկտրոնային ծառայությունները ներդրվում են աստիճանաբար, շատ դեպքերում պահանջվում է լրացուցիչ թղթային փաստաթղթերի ներկայացում կամ անձնական այցելություն գրասենյակ՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտը հաստատելու համար: Օտարերկրացիների տեսանկյունից ամենակարևորը համապատասխան գրասենյակ անձամբ այցելելու անհրաժեշտությունն է հետևյալ հարցերում՝

  1. Լեհաստանում մնալու և աշխատանքի հետ կապված հարցերով վոյևոդին դիմում ներկայացնելը։ Անհրաժեշտ է տպել էլեկտրոնային եղանակով գեներացված դիմումը, ստորագրել այն, ժամադրություն կատարել վոևոդության գրասենյակում և անձամբ ներկայացնել ստորագրված դիմումը: MOS [Հարցերի սպասարկման մոդուլ] կայքում կարող եք գտնել տեղեկատվություն, որ հետագայում նախատեսվում է հրաժարվել գրասենյակում անձամբ ներկայանալու անհրաժեշտությունից, սակայն ներկայումս դա պարտադիր է, իսկ էլեկտրոնային համակարգում դիմում ներկայացնելը իրավական ուժ չունի։
  2. Վստահելի պրոֆիլի բացման հաստատում: Վստահելի պրոֆիլը թույլ է տալիս մուտք գործել պաշտոնական հարթակներ՝ հարցերը լուծելու համար, ինչպես նաև ստորագրել փաստաթղթերը, որոնք էլեկտրոնային եղանակով ներկայացվում են Լեհաստանի գրասենյակներ: Վստահելի պրոֆիլ ստեղծելուց հետո պետք է հաստատել այն ։ Դա կարելի է անել երկրի և արտերկրի բազմաթիվ գրասենյակներում (սովորաբար համայնքային և քաղաքային գրասենյակներում, հարկային գրասենյակներում, վոյևոդական գրասենյակներում, ZUS-ում և արտերկրում՝ Լեհաստանի Հանրապետության դեսպանատներում և հյուպատոսություններում): Հաստատման կետերի ակտուալ ցանկը ։

Տեղեկատվությունն ակտուալ է ըստ՝ դրությամբ:

Պորտալի խմբագրական թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված բովանդակությունը համապատասխանի օրենքին, լինի արդիական (հրապարակման ամսաթվի դրությամբ՝ նշված յուրաքանչյուր ենթաէջում) և օգտակար օգտատերերի համար:

Վերապահում ենք, որ կայքում տեղադրված բովանդակությունը միայն տեղեկատվական նպատակներով է և միայն ընդհանուր առմամբ ներկայացնում է բարձրացված հարցերի էությունը: Դրանք առանձին դեպքերում իրավական խորհրդատվություն կամ կարծիք չեն հանդիսանում և չպետք է լինեն միակ հիմքը կոնկրետ իրավական խնդիրների լուծման վերաբերյալ որոշումների համար: Անհատական իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ որակավորված անձանցից:

Scroll to Top