Շտապ օգնության ծառայություններ

Ոստիկանություն

  • Արտակարգ իրավիճակների ընդհանուր համարը ՝ 112
  • Ոստիկանության արտակարգ իրավիճակների համարը ՝ 997 (վերահղվում է 112 – ին)

Ոստիկանությունը պատասխանատու է օրենքի պահանջների պահպանման, հանցագործությունների և զանցանքների հետապնդման, ինչպես նաև հասարակական անվտանգության և կարգուկանոնի ապահովման համար: Վերադաս մարմինը Ոստիկանության գլխավոր վարչությունն է, որը վերահսկում է Վոյևոդական ոստիկանության վարչությունները: Քաղաքներում և համայնքներում կան քաղաքային և համայնքային ոստիկանության վարչություններ, որոնք վերահսկում են ամենափոքր ստորաբաժանումները ՝ ոստիկանական բաժինները:

Ոստիկանության յուրաքանչյուր բաժին ապահովում է իր տարածքում գտնվող անվտանգության և օրենքի պահանջների պահպանումը: Յուրաքանչյուր բնակելի թաղամասի, համայնքի կամ բնակավայրի համար նշանակվում է ոստիկան (համայնքային/թաղային ոստիկան): Տեղական ոստիկանության ստորաբաժանումների կայքերում կարող եք ստանալ տվյալ տարածքում համայնքային/թաղային ոստիկանի կոնտակտային տվյալները:

Շտապ օգնություն

Արտակարգ իրավիճակների ընդհանուր համարը ՝ 112

Անմիջական հեռախոսահամարներ ՝

  • Շտապ օգնություն — 999
  • Ջրավազաններում՝ WOPR Կամավոր ջրափրկարարական ծառայություն– 601 100 100
  • Լեռներում՝ GOPR Լեռնային կամավոր փրկարարական ծառայություն և TOPR Տատրայի լեռների կամավորական փրկարարական ծառայություն — 601 100 300 

Շտապօգնության հիմնական խնդիրն է իրականացնել փրկարարական գործողություններ և տեղափոխել հիվանդներին:

Կյանքին վտանգ սպառնացող արտակարգ իրավիճակների դեպքում կարող եք զանգահարել 999 (շտապ օգնության հեռախոսահամար) կամ 112 (միասնական շտապ օգնության համար): Թեև պաշտոնապես հնարավոր է հաղորդում տալ այլ լեզվով, սակայն օգնություն ստանալու համար անհրաժեշտ ժամանակի առումով ավելի լավ է կապ հաստատել լեհերենով:

Բժշկական փրկարարական համակարգը ներառում է նաև Օդային շտապօգնության ծառայության և հիվանդանոցյին շտապ օգնության բաժանմունքները (SOR): Դուք կարող եք նաև ինքնուրույն դիմել Հիվանդանոցային շտապօգնության բաժանմունք (SOR) (օրինակ՝ վնասվածքների, վերջույթների կոտրվածքի և այլնի դեպքում)

Ջրավազաններում գործում են առանձին փրկարարական ստորաբաժանումներ՝ Կամավոր ջրափրկարարական ծառայություն (WOPR) և լեռներում՝ Լեռնային կամավոր փրկարարական ծառայություն (GOPR), իսկ Լեհաստանի ամենաբարձր լեռներում՝ Տատրայի լեռների կամավորական փրկարարական ծառայություն (TOPR):

Հրշեջ ծառայություն

  • Արտակարգ իրավիճակների թեժ գիծը (բոլոր ծառայությունների համար)՝ 112
  • Հրշեջ ծառայության թեժ գիծը՝ 998 (ավտոմատ վերահղվում է 112 հեռախոսահամարին)

Հրշեջ ծառայությունն իրականացնում է կյանքի, առողջության, գույքի և շրջակա միջավայրի (այդ թվում՝ աղետների և բնական աղետների դեմ պայքար) խնդիրներ, որոնք կապված չեն հանցավորության դեմ պայքարի հետ:

Լեհաստանում այն գործում է երկու անկախ կառույցներում՝ մասնագիտացված, Պետական հրշեջ ծառայություն (PSP) և Կամավոր հրշեջ վարչություն (OSP), որը կազմված է կամավոր հրշեջներից: Երկու ծառայություններն էլ համագործակցում են միմյանց հետ սպառնալիքների դեմ պայքարում: Օդանավակայաններում, բանակում և որոշ աշխատավայրերում գործում են լրացուցիչ կազմավորումներ։ Պետական հրշեջ ծառայության հիմնական ստորաբաժանումը պետական հրշեջ ծառայության շրջանային (կամ մունիցիպալ) շտաբն է: Հրշեջ ծառայության շենքը սովորաբար կոչվում է հրշեջ կայան: Շատ հաճախ հրշեջ կայանում (հատկապես փոքր քաղաքներում), բացի անհրաժեշտ սարքավորումների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված տարածքից, կա լրացուցիչ սենյակ, որն օգտագործվում է տեղական համայնքի կողմից տարբեր տեսակի միջոցառումներ և հանդիպումներ կազմակերպելու համար: 

Տեղեկատվությունն ակտուալ է ըստ՝ դրությամբ:

Պորտալի խմբագրական թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված բովանդակությունը համապատասխանի օրենքին, լինի արդիական (հրապարակման ամսաթվի դրությամբ՝ նշված յուրաքանչյուր ենթաէջում) և օգտակար օգտատերերի համար:

Վերապահում ենք, որ կայքում տեղադրված բովանդակությունը միայն տեղեկատվական նպատակներով է և միայն ընդհանուր առմամբ ներկայացնում է բարձրացված հարցերի էությունը: Դրանք առանձին դեպքերում իրավական խորհրդատվություն կամ կարծիք չեն հանդիսանում և չպետք է լինեն միակ հիմքը կոնկրետ իրավական խնդիրների լուծման վերաբերյալ որոշումների համար: Անհատական իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ որակավորված անձանցից:

Scroll to Top