Հասանելիություն

Օբյեկտի (ծառայության, կայքի, ապրանքի) հասանելիությունը դա տվյալ օբյեկտի (ծառայության, կայքի, ապրանքի) առանձնահատկությունների մի շարք է, որը հնարավորություն է տալիս օգտագործել այդ օբյեկտը (ծառայությունը, կայքը, ապրանքը) հնարավորինս շատ մարդկանց կողմից, հավասարության սկզբունքների վրա, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող անձանց (այդ թվում՝ հաշմանդամների) կողմից։

Հաշմանդամների և հատուկ կարիքներով այլ անձանց հավասար հասանելիություն ապահովելու պահանջները շենքեր, սենյակներ, կայքեր և ինտերնետային հավելվածներ, կապի միջոցներ, և վերջապես՝ ապրանքներն ու ծառայությունները թե՛ միջազգային, թե՛ եվրոպական, թե՛ ազգային օրենսդրության առարկա են: Այս ոլորտում Լեհաստանի ամենակարևոր իրավական ակտերն են.

  1. «Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար մատչելիության ապահովման մասին»օրենք (Օր․ Ժ․ առ 2024 թ. կետ 1411).
  2. «Պետական կազմակերպությունների կայքերի և բջջային հավելվածների թվային հասանելիության մասին» 2019 թվականի ապրիլի 4 — ի օրենքը (Օր․ Ժ․ առ 2023 թ., կետ 1440).
  3. «Տնտեսվարող սուբյեկտների կողմից որոշ ապրանքների և ծառայությունների հասանելիության պահանջներին համապատասխանության ապահովման մասին» 2024 թ. ապրիլի 26 — ի օրենքը, Օր․ Ժ․ 2024 կետ 731 (ուժի մեջ է մտնում 2025 թվականից).

Հատուկ կարիքներ ունեցող մարդիկ նրանք են, ովքեր, ելնելով իրենց առանձնահատկություններից կամ հանգամանքներից, պետք է լրացուցիչ գործողություններ ձեռնարկեն՝ հաղթահարելու խոչընդոտները, որոնք հնարավորություն չեն տալիս նրանց կամ դժվարություններ են պատճառում այլ մարդկանց հետ հավասար հիմունքներով մասնակցել կյանքի տարբեր ոլորտներին: Այս կատեգորիան ներառում է, ի թիվս այլոց, հաշմանդամներին, տարեցներին և քրոնիկ հիվանդներին: Անհրաժեշտ չէ ունենալ հաշմանդամության արաշում/հաշմանդամության վկայական ՝ հատուկ կարիքներով անձանց համար հարմարությունների մասին օրենքներով սահմանված լուծումներից օգտվելու համար ։

Հասանելիության տեսակները (տիպերը)

Առանձնացնում ենք երեք տեսակի հասանելիություն՝

Ճարտարապետական հարմարություններ ՝ տարածքի համար ։ Այն ներառում է, ի թիվս այլոց, առանց արգելքի հաղորդակցման երթուղիների, շենքերի և սենյակների մուտքերի ապահովումը:

Թվային հասանելիություն – տարածվում է կայքերի և բջջային հավելվածների վրա ։ Այն ներառում է, ի թիվս այլոց՝ կայքում և հավելվածում բովանդակության ցուցադրման կարգավորումները, օգտատիրոջ կարիքներին հարմարեցնելու հնարավորությունը, ապահովում գույների ճիշտ ընտրություն, կոնտրաստ, խոշորացում, համատեղելիություն տարբեր սարքերի և օժանդակ տեխնոլոգիաների հետ (օրինակ՝ բովանդակության ընթերցման ծրագրեր)

Տեղեկատվության և հաղորդակցության մատչելիություն – տարածվում է կազմակերպության հետ տեղեկատվության և հաղորդակցության վրա: Ներառում է, ի թիվս այլոց. ժեստերի լեզվի թարգմանչի ծառայություններից օգտվելու հնարավորության ապահովում, ինդուկցիոն օղակների տեղադրում, սուբյեկտի հետ շփման տարբեր ձևերի հնարավորություն:

Հասանելիություն ապահովելու պարտավորություն

Այդ բեռը դրված է հասանելիության մասին օրենքներում թվարկված կազմակերպությունների վրա։ Դրանք հիմնականում պետական կազմակերպություններ են (ինչպիսիք են դպրոցները, համալսարանները, հիվանդանոցները, գրասենյակները), ինչպես նաև պետական միջոցներն օգտագործող և հաշմանդամների օգտին գործող կազմակերպությունները: Ինչ վերաբերում է ապրանքների և ծառայությունների մատչելիությանը, դա վերաբերում է, ի թիվս այլոց, այնպիսի ապրանքների արտադրողներին և դիստրիբյուտորներին, ինչպիսիք են հեռախոսները, վճարային տերմինալները և տոմսարկղերը: Հասանելիության դրույթների կիրառման մանրամասն շրջանակը ներառված է համապատասխան իրավական ակտերում:

Դիմում հասանելիություն ապահովելու մասին և դրա բացակայության վերաբերյալ բողոք

  • Ճարտարապետական և տեղեկատվա-հաղորդակցության հասանելիություն

Հատուկ կարիքներ ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը, եթե նա ցուցաբերում է իրական հետաքրքրություն (այսինքն, օրինակ, հիմնավորում է հասանելիության սարքերի օգտագործման անհրաժեշտությունը), կարող է ճարտարապետական կամ տեղեկատվական և հաղորդակցական հասանելիության հայտ ներկայացնել այն կազմակերպությանը, որը պարտավոր է ապահովել հասանելիությունը: Դիմումի պետք է նշվի հասանե;իության ապահովման նախընտրելի մեթոդը: Հանրային սուբյեկտը պետք է դիմումը բավարարի առանց անհարկի ձգձգումների, բայց ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո 14 օրվա ընթացքում (համաձայն համապատասխան դրույթով սահմանված սկզբունքների՝ Օրենքի 31 հոդ․ պարբ․ 2, այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս): Բացառիկ հանգամանքներում, եթե դա անհնար է կամ առկա են էական դժվարություններ խնդրի լուծման հարցում (մասնավորապես՝ տեխնիկական կամ իրավական պատճառներով), հասանելիություն ապահովելու պարտավորություն ունեցող անձը անհապաղ ծանուցում է դիմումատուին հասանելիություն ապահովելու անկարողության մասին և առաջարկում այլընտրանքային հասանելիության մասին։ Եթե հասանելիությունն ապահովված չէ կանոնակարգով սահմանված կարգով և ժամկետներում, լիազորված անձինք կարող են բողոք ներկայացնել Հաշմանդամների վերականգնողական պետական հիմնադրամի նախագահին։

Հասանելիություն ստանալու հայտը պետք է ներառի ՝

  1. դիմողի կոնտակտային տվյալները.
  2. ճարտարապետական կամ տեղեկատվական — հաղորդակցական ոլորտում հասանելիությունը խոչընդոտող արգելքների կամ անհնարինության մասին,
  3. դիմումատուի հետ շփման եղանակի նշում,
  4. հասանելիության ապահովման նախընտրելի եղանակի նշում, եթե կիրառելի է.

Իրավական հիմք՝
Հոդ․ 30 -34 «Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար հասանելիության ապահովման մասին» օրենք (Օր․ Ժ․ առ 2024 թ. կետ 1411)

  • Թվային հասանելիություն

Թվային հասանելիության դեպքում հատուկ կարիքներով անձանց համար հասանելիության հայտը պետք է բավարարվի 7 օրվա ընթացքում և կարող է հաղորդվել յուրաքանչյուրի կողմից ։ Վերջնաժամկետը կարող է երկարաձգվել նույն պայմաններով, ինչ ճարտարապետական, տեղեկատվական և հաղորդակցման հասանելիության դեպքում: Պարտավորություն ստանձնող կազմակերպությունը կարող է հրաժարվել ապահովել կայքի կամ հավելվածի որևէ տարրի առկայությունը, եթե դա ենթադրում է տրամադրված տեղեկատվության ամբողջականությունը կամ հավաստիությունը խաթարելու վտանգ: Եթե կազմակերպությունն ի վիճակի չէ ապահովել թվային հասանելիությունը խնդրանքին համապատասխան, ապա նա պետք է անհապաղ ծանուցի դիմում ներկայացնող անձին այդ անհնարինության պատճառի մասին և նշի նշված տարրին հասանելիության այլընտրանքային եղանակ:

Հայտը մերժելու դեպքում բողոքը ներկայացվում է այն կազմակերպությանը, որը պարտավոր է ապահովել կայքի կամ բջջային հավելվածի հասանելիությունը:

Իրավական հիմք՝
Հոդ․ 18 «Պետական կազմակերպությունների կայքերի և բջջային հավելվածների թվային հասանելիության մասին» 2019 թվականի ապրիլի 4 — ի օրենք (Օր․ Ժ․ առ 2023 թ., կետ 1440)

Տեղեկատվությունն ակտուալ է ըստ՝ դրությամբ:

Պորտալի խմբագրական թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված բովանդակությունը համապատասխանի օրենքին, լինի արդիական (հրապարակման ամսաթվի դրությամբ՝ նշված յուրաքանչյուր ենթաէջում) և օգտակար օգտատերերի համար:

Վերապահում ենք, որ կայքում տեղադրված բովանդակությունը միայն տեղեկատվական նպատակներով է և միայն ընդհանուր առմամբ ներկայացնում է բարձրացված հարցերի էությունը: Դրանք առանձին դեպքերում իրավական խորհրդատվություն կամ կարծիք չեն հանդիսանում և չպետք է լինեն միակ հիմքը կոնկրետ իրավական խնդիրների լուծման վերաբերյալ որոշումների համար: Անհատական իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ որակավորված անձանցից:

Scroll to Top