Համայնքային գրասենյակ, քաղաքապետարան, շրջանային գրասենյակ

Համայնքային գրասենյակ, քաղաքապետարան, քաղաքային գրասենյակ

Համայնքները Լեհաստանի ամենափոքր տեղական ինքնակառավարման մարմիններն են: Տարբերակում ենք գյուղական, գյուղաքաղաքային և քաղաքային համայնքներ ։ Կախված համայնքի տեսակից և չափերից՝ տարբերվում են նրանց մարմինների և գրասենյակների անվանումները։

Գյուղական համայնքներում գործում են Գյուղական համայնքի խորհուրդը (տեղական օրենսդիր մարմինը) և գյուղապետը (գործադիր մարմինը), որոնք գործում են Համայնքի գրասենյակում։

Քաղաքներում օրենսդիր մարմինը Քաղաքի խորհուրդն է կամ Քաղաքային խորհուրդը: Փոքր քաղաքներում գործադիր մարմինը քաղաքապետն է, իսկ մեծ քաղաքներում (ավելի քան 100 հազար բնակիչ ՝ Քաղաքաքի նախագահը)։ Քաղաքային իշխանություններն ունեն իրենց գրասենյակները Քաղաքապետարանում կամ Քաղաքային գրասենյակում։

Համայնքային (Քաղաքային) գրասենյակում, ի թիվս այլոց, կարող եք ձևակերպել հետևյալ հարցերը՝

  • ստանալ PESEL համար,
  • Գրանցվել մշտական կամ ժամանակավոր բնակության համար,
  • Ձևակերպել նույնականացման քարտ,
  • Գրանցել տնտեսական գործունեություն,
  • Վճարել որոշակի հարկերի և տուրքերի համար (օրինակ՝ աղբահանության վճար, շուկայական վճար),
  • Հաստատել վստահելի պրոֆիլը,
  • Ձևակերպել քաղաքացիական կացության հետ կապված հարցերը, օրինակ՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում, որը քաղաքապետարանի կազմակերպչական միավորն է,կարող եք ստանալ ծննդյան, ամուսնության կամ մահվան վկայականի կրկնօրինակներ,
  • Կրթություն — քաղաքային կամ համայնքային գրասենյակներն ունեն կրթության հարցերով զբաղվող բաժիններ: Այնտեղ դուք տեղեկատվություն կստանաք տվյալ տարածքում գործող հանրակրթական դպրոցների, մսուր-մանկապարտեզների և մանկապարտեզների աշխատանքի և հավաքագրման մասին, ինչպես նաև տարրական դպրոցների տարածքների մասին (փողոցներ, թաղամասեր կամ քաղաքներ), որոնք հատկացված են տվյալ դպրոցին։

Շրջանային գրասենյակ

Դա շրջանային իշխանությունների գրասենյակն է։ Այստեղ, ի թիվս այլոց, կձևակերպեք տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայական ստանալու հետ կապված հարցերը։

  • Վարորդական վկայական՝ օտարերկրացիները կարող են վարորդական վկայական ստանալ Լեհաստանում, եթե նրանք այստեղ են գտնվում օրացուցային տարվա ընթացքում առնվազն 183 օր: Դասընթացն ու բուժզննումն ավարտելուց և քննության դրական արդյունքը ստանալուց հետո ձևակերպումները կատարվում են համապատասխան շրջանային գրասենյակի Կապի բաժնում,
  • Տրանսպորտային միջոցների գրանցում — Շրջանային գրասենյակի Կապի բաժինը նույնպես զբաղվում է տրանսպորտային միջոցների գրանցմամբ:

Ուշադրությու ՛ ն Լեհաստանում, բացի համայնքներից և շրջաններից, կան շրջանների իրավունք ունեցող քաղաքներ, որոնք կատարում են ինչպես համայնքների, այնպես էլ շրջանների խնդիրները։ Նման քաղաքների Քաղաքապետարանում (Քաղաքային գրասենյակում) կարող եք ձևակերպել վերը նկարագրված ինչպես համայնքի, այնպես էլ շրջանի հարցերը:

Տեղեկատվությունն ակտուալ է ըստ՝ դրությամբ:

Պորտալի խմբագրական թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված բովանդակությունը համապատասխանի օրենքին, լինի արդիական (հրապարակման ամսաթվի դրությամբ՝ նշված յուրաքանչյուր ենթաէջում) և օգտակար օգտատերերի համար:

Վերապահում ենք, որ կայքում տեղադրված բովանդակությունը միայն տեղեկատվական նպատակներով է և միայն ընդհանուր առմամբ ներկայացնում է բարձրացված հարցերի էությունը: Դրանք առանձին դեպքերում իրավական խորհրդատվություն կամ կարծիք չեն հանդիսանում և չպետք է լինեն միակ հիմքը կոնկրետ իրավական խնդիրների լուծման վերաբերյալ որոշումների համար: Անհատական իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ որակավորված անձանցից:

Scroll to Top