
Հաճախակի տրվող հարցեր
Օտարերեկրացիների աշխատանքային զբաղվածությունը և վարձու աշխատանքի այլ ձևեր Լեհաստանում
Որո՞նք են աշխատանքային թույլտվությունների տեսակները։
Աշխատանքային թույլտվությունը տրվում է վոյևոդի կողմից՝ գործատուի դիմումի հիման վրա և այն վերաբերում է կոնկրետ օտարերկրացուն, սահմանված աշխատանքային պայմաններով և որոշակի ժամկետով։ Որոշ օտարերկրացիներ (օրինակ՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի քաղաքացիները), կարող են աշխատել նաև աշխատանքի հայտարարագրի հիման վրա։
Կարո՞ղ է օտարերկրացին աշխատել քաղաքացիաիրավական պայմանագրով։
Այո, օտարերկրացիներին կարելի է ընդունել աշխատանքի քաղաքացիաիրավական պայմանագրերով, ինչպիսիք են՝ կապալի պայմանագիր կամ ծառայությունների մատուցման պայմանագիր։ Այդ պայմանագրերը կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով։
Ունե՞ն արդյոք օտարերկրացիները սոցիալական ապահովագրության իրավունքներ։
Այո, որպես կանոն, Լեհաստանում աշխատող օտարերկրացիները պարտավոր են վճարել սոցիալական ապահովագրության վճարներ նույն կարգով, ինչպես Լեհաստանի քաղաքացիները։ Նրանք իրավունք ունեն օգտվելու սոցիալական ապահովագրության նպաստներից (բացառությունները կարող են սահմանվել միջազգային պայմանագրերով)։ Ուշադրությու՛ն, որոշ վարձու աշխատանքային ձևեր, օրինակ՝ Կապալի պայմանագիրը, չեն հարկվում (այսինքն՝ նպաստների իրավունք չեն տալիս )։
Որո՞նք են գործատուի պարտավորությունները՝ օտարերկրացուն աշխատանքի ընդունելիս։
Գործատուն պարտավոր է, ի թիվս այլոց, համոզվել, որ օտարերկրացին ունի Լեհաստանում օրինական կացությունը հաստատող փաստաթուղթ, ներկայացնել համապատասխան աշխատանքային թույլտվության դիմում, տեղեկացնել համապատասխան մարմիններին օտարերկրացու աշխատանքի ընդունման կամ ազատման մասին։
Ունե՞ն արդյոք օտարերկրացիները արձակուրդի իրավունք Լեհաստանում։
Այո, եթե օտարերկրացին ընդունված է աշխատանքային պայմանագրով, նա ունի արձակուրդի իրավունք նույն պայմաններով, ինչ Լեհաստանի քաղաքացիները։ Արձակուրդի տևողությունը կախված է աշխատանքային ստաժից և, որպես կանոն, կազմում է 20 կամ 26 օր տարեկան։
Որո՞նք են գործատուի պարտավորությունները՝ հաշմանդամ աշխատակիցների նկատմամբ։
Գործատուները պարտավոր են հարմարեցնել աշխատանքային պայմանները հաշմանդամ անձանց կարիքներին։ Նրանք կարող են նաև դիմել ֆինանսավորման՝ այդ նպատակով։ Բացի այդ, հաշմանդամ աշխատակիցներն իրավունք ունեն կրճատված աշխատանքային ժամանակի, լրացուցիչ ընդմիջումների և հավելյալ արձակուրդի։
Ինչպիսի՞ հարկեր են կիրառվում Լեհաստանում աշխատող օտարերկրացիների նկատմամբ։
Լեհաստանում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները վճարում են եկամտահարկ (PIT) իրենց բոլոր եկամուտների համար՝ անկախ դրանց ստացման վայրից։ Մանրամասն կարգավորումները կախված են կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ միջազգային համաձայնագրերից։
Բարձրագույն կրթությունը Լեհաստանում
Ինչպիսի՞ պայմաններ կան Լեհաստանում բարձրագույն կրթություն սկսելու համար։
Հիմնական պահանջն է ավարտական քննության (մատուրայի) հանձնումը և համապատասխան վկայականի ներկայացումը։ Օտարերկրացիները պետք է ներկայացնեն իրենց միջնակարգ կրթության համարժեքությունը հաստատող փաստաթուղթ։ Մագիստրատուրայի (II աստիճան) և ասպիրանտուրայի (III աստիճան) ծրագրերի համար անհրաժեշտ է նախորդ աստիճանի դիպլոմ։
Մեջբերում․
«Սկզբում ներկայացրի փաստաթղթերը, մատուրայի արդյունքները և դրանք պետք էր օրինականացնել Լեհաստանի դեսպանատանը։ Հանձնել եմ թե՛ գործնական, թե՛ տեսական քննություններ, և պետք էր ընտրել՝ ուսում անցկացնել լեհերեն թե անգլերեն լեզվով առկա դասընթացներում։ (Անաստասիա, Վրաստան)»
Վճարովի՞ է արդյոք բարձրագույն կրթությունը Լեհաստանում։
Պետական համալսարաններում առկա դասընթացները անվճար են Լեհաստանի քաղաքացիների համար։ Օտարերկրացիները կարող են ազատվել վարձավճարից՝ կախված իրենց իրավական կարգավիճակից, օրինակ՝ «Լեհի քարտի»-ի առկայության կամ լեհերենի C1 մակարդակի իմացության հիմքով։ Հեռակա դասընթացները պետական բուհերում, ինչպես նաև մասնավոր բուհերում բոլոր ծրագրերը սովորաբար վճարովի են։
Ի՞նչ աջակցություն է տրամադրվում հաշմանդամություն ունեցող ուսանողներին։
Հաշմանդամության կարգ ունեցող ուսանողները իրավունք ունեն ստանալու հատուկ կրթաթոշակներ։ Բուհերը տրամադրում են աջակցման ծառայություններ, այդ թվում՝ հոգեբանի հետ խորհրդատվություն, ուսուցման օժանդակ սարքավորումների տրամադրում, քննական գործընթացների հարմարեցում։
Ինչպե՞ս են ճանաչվում արտասահմանյան դիպլոմները։
Որոշ դիպլոմներ ճանաչվում են ավտոմատ՝ միջազգային համաձայնագրերի հիման վրա։ Եթե համաձայնագիր չկա, ապա իրականացվում է նոստրիֆիկացիայի գործընթաց։ Դիպլոմների ճանաչման ընթացակարգերը կարելի է ստուգել NAWA կայքի KWALIFIKATOR համակարգում։
Ինչպե՞ս է կազմակերպվում ակադեմիական տարին Լեհաստանում։
Ակադեմիական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ին և բաժանվում է երկու կիսամյակների։ Յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով։ Ուսանողները կարող են մասնակցել լրացուցիչ քննաշրջանի՝ նոր կիսամյակի կամ ակադեմիական տարվա մեկնարկից առաջ։
Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ Լեհաստանում ուսում սկսելու համար։
Պետք է ներկայացնել․ ավարտական վկայական (կամ դրա համարժեքը) և Լեհաստանում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ։ Օտարերկրացիները պետք է ունենան նաև առողջության ապահովագրություն՝ ուսման ողջ ժամանակահատվածի համար։
Կրթություն և երեխաների խնամքը Լեհաստանում
Կարո՞ղ են օտարերկրացի երեխաները հաճախել Լեհաստանի դպրոցներ։
Այո, Լեհաստանում օրինական գտնվող օտարերկրացիներն իրավունք ունեն սովորելու պետական դպրոցներում նույն պայմաններով, ինչ Լեհաստանի քաղաքացիները։ Նրանք կարող են օգտվել նաև լրացուցիչ աջակցությունից, օրինակ՝ նախապատրաստական դասարաններ կամ լրացուցիչ դասընթացներ։
Ինչպե՞ս է կազմակերպվում ընդունելությունը մանկապարտեզներ և հիմնական դպրոցներ։
Պետական մանկապարտեզները և դպրոցները ընդունում են այն երեխաներին, ովքեր ապրում են տվյալ համայնքում։ Մանկապարտեզ ընդունելությունը իրականացվում է միավորների համակարգի հիման վրա, իսկ հիմնական դպրոցներ երեխաները ընդունվում են տարածքային սկզբունքով, անկախ քաղաքացիությունից։
Ի՞նչ աջակցություն է տրամադրվում օտարերկրացիներին ուսման ընթացքում։
Օտարերկրացի երեխաները կարող են օգտվել՝
- Նախապատրաստական դասընթացներից, որտեղ սովորում են լեհերեն լեզուն ինտենսիվ ծրագրով։
- Լեհերեն լեզվի լրացուցիչ դասերից (առնվազն 2 ժամ շաբաթական՝ առավելագույնը 24 ամսվա ընթացքում)։
- Ընտրված առարկաներից լրացուցիչ դասընթացներից (մինչև 3 ժամ շաբաթական, 12 ամիս)։
- Մշակութային օգնականի օգնությունից՝ 12 ամսվա ընթացքում։
Ինչպիսի՞ իրավունքներ ունեն ազգային փոքրամասնությունների երեխաները։
Ազգային փոքրամասնությունների երեխաները կարող են դպրոցներում սովորել իրենց մայրենի լեզուն՝ ծնողների դիմումի հիման վրա։ Բացի այդ, դիվանագիտական ներկայացուցչությունները և կազմակերպությունները կարող են կազմակերպել դասընթացներ՝ իրենց երկրի լեզվի և մշակույթի վերաբերյալ։
Ի՞նչ պայմաններ կան օտարերկրացիների համար քննություններին մասնակցելու համար
Օրինակ՝ ութերորդ դասարանի քննություն կամ մատուրա (ավարտական քննություն) հանձնելիս օտարերկրացիներն իրավունք ունեն օգտվելու երկլեզու բառարանից կամ օգտվելու լրացուցիչ ժամանակից։
Արդյո՞ք դպրոցները ապահովում են ուսումնական դասագրքերով։
Այո, հիմնական դպրոցներում աշակերտները ստանում են անվճար դասագրքեր և աշխատանքային տետրեր, որոնք տրամադրվում են ուսման ժամանակահատվածի համար։
Ի՞նչ պայմաններ կան միջնակարգ դպրոցներ ընդունվելու համար օտարերկրացիների համար։
Լեհաստանում հիմնական դպրոցն ավարտած օտարերկրացիները ընդունվում են նույն պայմաններով, ինչ Լեհաստանի քաղաքացիները։ Եթե երեխան ավարտել է դպրոցը արտերկրում, նրան կարող են ընդունել դպրոցի տնօրենի որոշմամբ, եթե առկա են ազատ տեղեր։
Պետական կառույցները և ծառայությունները Լեհաստանում
Ինչպիսի՞ հարցեր կարող եմ լուծել համայնքապետարանում կամ քաղաքապետարանում։
Համայնքապետարանում կամ քաղաքապետարանում հնարավոր է ի թիվս այլոց տանալ PESEL համար, գրանցվել մշտական կամ ժամանակավոր բնակության համար, ստանալ նույնականացման քարտ, գրանցել ձեռնարկատիրական գործունեություն, կատարել որոշ հարկերի և տեղական վճարների մուծումներ։
Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Լեհաստանում վարորդական վկայականի ստացման համար։
Վարորդական վկայական ստանալու համար, օտարերկրացին պետք է օրացույցային տարում առնվազն 183 օր բնակվի Լեհաստանում, անցնի վարորդական ուսուցման դասընթաց, անցնի բժշկական հետազոտություն, հանձնի քննություն։ Բոլոր փաստաթղթային հարցերը լուծվում են համապատասխան Պովիատ կոչվող վարչական միավորի Կապի բաժնում։
Կարո՞ղ եմ արդյոք որպես օտարերկրացի Լեհաստանում գրանցել տրանսպորտային միջոց։
Այո, օտարերկրացիները կարող են գրանցել տրանսպորտային միջոց Լեհաստանում։ Գրանցման հետ կապված բոլոր հարցերը լուծվում են Պովիատ կոչվող վարչական միավորի Կապի բաժնի միջոցով։
Ինչպիսի՞ հարկեր պետք է վճարեմ որպես օտարերկրացի։
Օտարերկրացիները, որոնք Լեհաստանումհանդիսանում են հարկային ռեզիդենտ (տարվա ընթացքում գտնվում են Լեհաստանում 6 ամսից ավելի), պարտավոր են վճարել հարկեր նույն կանոններով, ինչ Լեհաստանի քաղաքացիները։ Ոչ ռեզիդենտների հարկման համար գործում են հատուկ պայմաններ։
Ի՞նչ է «վստահելի պրոֆիլը» (Profil Zaufany) և ինչո՞ւ է այն անհրաժեշտ։
Վստահելի պրոֆիլը էլեկտրոնային ստորագրություն է, որը թույլ է տալիս օնլայն լուծել պետական կառույցների հետ կապված հարցերը, հաստատել ինքնությունը և ստորագրել փաստաթղթեր։ Այն հնարավոր է բացել ինչպես օնլայն, այնպես էլ տեղական պետական մարմնում, սակայն պահանջում է անձնական հաստատում։
Առողջապահական համակարգը Լեհաստանում
Ի՞նչ է «Պացիենտի ինտերնետային հաշիվը» (IKP):
ՊԻՀ-ը դա հարթակ է, որտեղ կարելի է տեսնել բժշկական ուղեգրերը, ստուգել էլեկտրոնային դեղատոմսերը և դիտել բժշկական փաստաթղթերը։ Այն հասանելի է ինտերնետային զննարկչի կամ „moje IKP” շարժական հավելվածի միջոցով։ ՊԻՀ-ից օգտվելու համար անհրաժեշտ է PESEL համար։
Կարո՞ղ են օտարերկրացիները օգտվել հանրային առողջապահությունից։
Այո, օտարերկրացիները, որոնք ունեն առողջապահական ապահովագրություն Լեհաստանում կամ ԵՄ երկրում, կարող են օգտվել անվճար բժշկական ծառայություններից։ Առանց ապահովագրության, հանրային բուժհաստատություններում բուժումը վճարովի է։
Ինչպե՞ս կարելի է դեղորայք գնել դեղատոմսով։
Լեհաստանում դեղատոմսերի մեծ մասը տրամադրվում է էլեկտրոնային ձևաչափով (e-recepta): Դեղորայք գնելու համար դեղատանը անհրաժեշտ է նշել PESEL համարն ու դեղատոմսի կոդը։ Դեղատոմսերի գործողության ժամկետը սովորաբար 30 օր է, բայց քրոնիկ հիվանդությունների դեպքում կարող է լինել ավելի երկար։
Ի՞նչ է ընդգրկում առողջության առաջնային խնամքը (POZ):
Առողջության առաջնային խնամքն ընդգրկում է ընդհանուր հիվանդությունների բուժում, դեղատոմսերի տրամադրում, ուղեգրեր՝ փորձաքննությունների կամ մասնագետների մոտ գնալու համար։ Առողջության առաջնային խնամքից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել ընտրված բժշկի և բուժքույրի վերաբերյալ ընտրության հայտարարություն։
Պարտադի՞ր են արդյոք պատվաստումները։
Այո, Լեհաստանում որոշ պատվաստումներ պարտադիր են և անվճար, այդ թվում՝ այն օտարերկրացիների համար, որոնք Լեհաստանում բնակվում են ավելի քան 3 ամիս։ Խորհուրդ տրվող պատվաստումները վճարովի են և չեն ֆինանսավորվում Ազգային Առողջապահական Հիմնադրամի (NFZ) կողմից։
Ինչպե՞ս է գործում բժշկական շտապօգնության համակարգը։
Շտապօգնության համակարգը ներառում է Հիվանդանոցային շտապօգնության բաժանմունքներ (SOR) և 112 արտակարգ իրավիճակների համարը։ Կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակներում, օրինակ՝ դժբախտ պատահարների դեպքում, հիվանդներն ուղղորդվում են Հիվանդանոցային շտապօգնության բաժանմունք (SOR)։
Բնակարաններ, վարձակալություն և անշարժ գույքի ձեռքբերում Լեհաստանում
Որո՞նք են վարձատուի պարտականությունները։
Վարձատուն պարտավոր է տրամադրել բնակարանը այնպիսի վիճակում, որը համապատասխանում է պայմանավորված օգտագործմանը, ապահովել դրա պահպանումն այդ վիճակում վարձակալության ողջ ընթացքում։ Պատասխանատվություն է կրում շենքի հետ կապված ինժեներական համակարգերի, ինչպիսիք են՝ ջուր, գազ, էլեկտրականություն, ջեռուցում, շահագործման համար։
Որո՞նք են վարձակալի պարտականությունները։
Վարձակալը պարտավոր է բնակարանը պահել պատշաճ վիճակում՝ տեխնիկական և սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան։ Վարձակալը պատասխանատում է մանր նորոգումներ և պահպանման աշխատանքներ կատարելու համար, ինչպիսիք են օրինակ՝ դռների, պատուհանների և էլեկտրական սարքերի նորոգում)։ Բացի այդ, վարձակալը պարտավոր է ժամանակին վճարել վարձավճարը։
Ի՞նչ է պայմանական վարձակալությունը։
Պայմանական վարձակալությունը (najem okazjonalny) վարձակալության հատուկ ձև է, որը պահանջում է վարձակալողի նոտարական փաստաթղթով հայտարարություն, համաձայն որի՝ նա պարտավորվում է ազատել բնակարանը պայմանագրի ավարտից հետո։ Այս ձևաչափը նպաստավոր է վարձատուի համար, քանի որ հեշտացնում է վտարման գործընթացը պայմանագրի խախտման դեպքում։
Որո՞նք են Լեհաստանում օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման կանոնները։
Օտարերկրացիները Լեհաստանում անշարժ գույք գնելու համար պետք է ստանան Լեհաստանի Ներքին գործերի նախարարարի թույլտվությունը։ Բացառություն են կազմում Եվրոպական տնտեսական գոտու կամ Շվեյցարիայի քաղաքացիները, որոնք կարող են անշարժ գույք ձեռք բերել առանց թույլտվության։ Թույլտվություն անհրաժեշտ չէ նաև բնակարանի ձեռքբերման դեպքում։
Մեջբերում․ «Լեհաստանն օգնում է հայրենադարձներին՝ տրամադրելով միջոցներ բնակարանի համար։ Լեհաստանում սննդամթերքի գները ցածր են։ Կարող եք հեշտությամբ մարել ձեր վարկը, եթե աշխատում եք: Ես իրականացրեցի իմ երազանքները՝ ունենք բնակարան և գնեցի մեքենա։»
Օտարերկրացիները կարո՞ղ են օգտվել համայնքային բնակարաններից:
Այո, օտարերկրացիները կարող են դիմել մունիցիպալ բնակարանների համար, սակայն դրանց հասանելիությունը սահմանափակ է: Համայնքային բնակարան տրամադրելու գործընթացը ենթադրում է երկար սպասել և որոշակի եկամուտների և սոցիալական չափանիշների բավարարում:
Արդյո՞ք օտարերկրացին պետք է գրանցվի Լեհաստանում: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրացուն գրանցելիս:
Օտարերկրացիները պարտավոր են գրանցվել, եթե Լեհաստանում նրանց մնալը գերազանցում է 4 օրը (ԵՄ չհանդիսացող քաղաքացիների դեպքում) կամ 30 օրը (ԵՄ և Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի (EFTA) քաղաքացիների համար)։ Գրանցումը հաստատում է փաստացի բնակության վայրը։ Անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթեր, որոնք հաստատում են Լեհաստանում օրինական բնակությունը։
Վարորդական իրավունք, տրանսպորտային միջոցի գրանցում և երթևեկության կանոններ Լեհաստանում
Կարո՞ղ են օտարերկրացիները Լեհաստանում օգտվել օտարերկրյա վարորդական իրավունքից:
Այո, օտարերկրացիները կարող են օգտվել օտարերկրյա վարորդական իրավունքից Լեհաստանում, սակայն կանոնները տարբերվում են՝ կախված այն երկրից, որտեղ տրվել է փաստաթուղթը: ԵՄ-ում, EFTA-ում և մի շարք այլ երկրներում տրված վարորդական վկայականները ճանաչվում են առանց դրանց փոխանակման անհրաժեշտության: Այլ երկրների դեպքում օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականը կարող է վավերական լինել առաջին 6 ամիսների ընթացքում, որից հետո այն պետք է փոխարինվի լեհական փաստաթղթով:
Ի՞նչ է «Կանաչ քարտը», և երբ է այն պահանջվում։
«Կանաչ քարտը» դա միջազգային ապահովագրական վկայագիր է, որը պարտադիր է ԵՄ-ից և EFTA-ից դուրս գտնվող որոշ երկրներում։ «Կանաչ քարտ» համակարգին միացող երկրներ մեկնող վարորդները պետք է ունենան այդ փաստաթուղթը, որպեսզի երրորդ կողմի պատասխանատվության OC պարտադիր ապահովագրությունը ճանաչվի տվյալ երկրում: Որոշ դեպքերում «Կանաչ քարտ» համակարգը չի պահանջվում երկրների միջև բազմակողմ համաձայնագրի արդյունքում։
Որո՞նք են մեքենաներով երեխաների փոխադրման կանոնները:
Մինչև 150 սմ հասակ ունեցող երեխաները պետք է տեղափոխվեն մեքենայի նստատեղով կամ այլ զսպող սարքով: Բացառությունն առնչվում է այնպիսի տրանսպորտային միջոցներին, ինչպիսիք են տաքսիները և ավտոբուսները: Եթե երեխայի հասակը 135-150 սմ է, և նրա մարմնի քաշը խոչընդոտում է մեքենայի նստատեղի օգտագործմանը, ապա նրան կարող են տեղափոխել հետևի նստարանին՝ ամրացնելով ամրագոտիներով:
Որո՞նք են ալկոհոլի և մեքենա վարելու վերաբերյալ կանոնները:
Լեհաստանում վարորդի արյան մեջ ալկոհոլի թույլատրելի պարունակությունը չի կարող գերազանցել 0,2 պրոմիլը։ Հարբածության վիճակը սկսվում է 0,5 պրոմիլից։ Ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելը (արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 0,2-ից 0,5 պրոմիլ) զանցանք է, իսկ ալկոհոլի ազդեցության տակ (0,5 պրոմիլից բարձր)՝ հանցագործություն՝ պատժվում է ազատազրկմամբ, տուգանքով և վարելու արգելքով։
Ի՞նչ փաստաթղթեր պետք է ունենալ մեքենա վարելիս:
Օտարերկրյա վարորդը պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, վարորդական վկայական և տրանսպորտային միջոցների փաստաթղթեր, ինչպիսիք են գրանցման վկայականը և OC պարտադիր ապահովագրական պոլիս։ Արտերկրում գրանցված տրանսպորտային միջոցների դեպքում կարող է պահանջվել Լեհաստանում տրանսպորտային միջոց վարելու իրավունքի լրացուցիչ հաստատում։ Որոշ վարորդներ (օրինակ՝ Լեհաստանի քաղաքացիները, որոնք գրանցված են լեհական համապատասխան գրանցամատյաններում) պարտադիր չէ, որ իրենց հետ ունենան որոշակի փաստաթղթեր (օրինակ՝ վարորդական վկայական):
Կյանքը Լեհաստանում
Լեհաստանում ավտոմայրուղիներից օգտվելու համար վճար կա՞:
Այո, Լեհաստանում ավտոմայրուղիների որոշ հատվածներում մեքենա վարելու համար վճարներ են սահմանվում: Վինետային համակարգ չկա. յուրաքանչյուր ճանապարհորդության համար գանձվում է վճար: Վճարովի հատվածների մասին տեղեկատվությունը կարելի է գտնել ճանապարհների կառավարիչների կայքերում:
Ինչպե՞ս կարող եմ մուտք գործել հեռահաղորդակցության ծառայություններ Լեհաստանում:
Հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու համար, ինչպիսին է բջջային հեռախոսը, անհրաժեշտ է գրանցել SIM քարտ, որը պահանջում է անձնական տվյալներ տրամադրել, ինչպիսիք են ձեր PESEL համարը կամ անձնագրի համարը: Ինտերնետ և հեռուստատեսային ծառայությունները սովորաբար առաջարկվում են բաժանորդագրությունների տեսքով տարբեր օպերատորներից:
Լեհաստանում ընտանի կենդանիներ ունենալը կանոնակարգվա՞ծ է:
Այո, ընտանի կենդանիներ ունենալը, ինչպիսիք են շները և կատուները, պահանջում է համապատասխանություն որոշակի կանոնակարգերի: Օրինակ, վտանգավոր համարվող ցեղատեսակների բուծումը պահանջում է հատուկ թույլտվություն: Որոշ քաղաքներում շուն ունենալու համար վճար կա, որը կարելի է վճարել տեղական գրասենյակում:
Ո՞ր պետական տոներն են Լեհաստանում ոչ աշխատանքային:
Լեհաստանում ոչ աշխատանքային օրերին են պատկանում, ի թիվս այլոց՝ Հունվարի 1 (Ամանոր), հունվարի 6 (Երեք արքաների տոն), մայիսի 1 (Աշխատանքի տոն), մայիսի 3 ( Մայիսի 3-ի Սահմանադրության օրը), օգոստոսի 15 (Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման օր), նոյեմբերի 1 (Բոլոր Սրբերի օր), նոյեմբերի 11-ին (Անկախության օր), ինչպես նաև Սուրբ Ծննդյան առաջին և երկրորդ օրերը։
Լեհաստանում կարելի՞ է կիրակի օրերին առևտուր անել:
Լեհաստանում կիրակի օրերին առևտրի սահմանափակումներ կան։ Տարվա ընթացքում կան մի քանի նշանակված առևտրային կիրակիներ, և դրանցից դուրս առևտուրը սահմանափակված է, բացառություն են կազմում ի թիվս այլոց՝ բենզալցակայանները, դեղատները, հացաբուլկեղենի կետերը և փոքր ձեռնարկատերերը, որտեղ վաճառքն իրականացնում է անձամբ սեփականատերը:
Ի՞նչ իրավունքներ ունեն կանայք Լեհաստանում:
Կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ՝ համաձայն Լեհաստանի Հանրապետության Սահմանադրության: Սա ներառում է հավասար արժեք ունեցող աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք, կրթության և աշխատանքի հասանելիության ու սոցիալական ապահովության հավասար հնարավորություններ:
Մեջբերում. «Ես Լեհաստանը կապում եմ ազատության հետ։ Նույնիսկ ավելի շատ հոգատարության, քանի որ այն, ինչ ես անձամբ եմ նկատել, Լեհաստանում մարդիկ ավելի շատ մտածում են մարդու իրավունքների, կանանց իրավունքների, տղամարդկանց իրավունքների և կենդանիների իրավունքների մասին:»
Հայրենադարձություն Լեհաստան
Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում հայրենադարձության վիզա ստանալու համար:
Հայրենադարձության վիզայի համար դիմող անձը պետք է դիմում ներկայացնի Լեհաստանի Հանրապետության հյուպատոսին՝ կցելով լեհական ծագումը և կապը Լեհաստանի հետ հաստատող փաստաթղթեր, ինչպիսիք են լեհական ինքնության փաստաթղթերը, մկրտության վկայականները կամ լեհական բանակում ծառայությունը հաստատող փաստաթղթերը: Անհրաժեշտ է նաև ապացույցներ ներկայացնել Լեհաստանում բնակություն հաստատելու համար, օրինակ՝ տարածքի վարձակալության պայմանագիր:
Կարո՞ղ են արդյոք հայրենադարձի վիզայի համար դիմել նաև հայրենադարձի ընտանիքի անդամները:
Այո, հայրենադարձության վիզա կարող է տրվել հայրենադարձի ամուսնուն և նրանց ժառանգներին (մինչև չորրորդ աստիճանի ազգակցական կապ), ովքեր մտադիր են հայրենադարձի հետ միասին բնակություն հաստատել Լեհաստանում։ Անչափահաս երեխաների դեպքում անհրաժեշտ է մյուս ծնողի համաձայնությունը, իսկ եթե երեխան 16 տարեկանից բարձր է, ապա անհրաժեշտ է նաև նրա համաձայնությունը։
Որո՞նք են ձևականությունները հայրենադարձության վիզայի հիման վրա Լեհաստան ժամանելուց հետո:
Լեհաստան ժամանելուց հետո հայրենադարձը պետք է գրանցի քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականները (ծնունդ, ամուսնություն) Լեհաստանի ՔԿԱԳ-ում, ստանա ID քարտ և գրանցվի Լեհաստանում: Արժե նաև դիմել PESEL համար ստանալու համար:
Ֆինանսական աջակցության ի՞նչ ձևեր կան հայրենադարձներին:
Հայրենադարձները կարող են հույս դնել տնտեսվարման և ընթացիկ գոյատևման համար միանվագ ֆինանսական օգնության վրա, որը վճարում է համայնքապետը: Բացի այդ, օգնություն է տրամադրվում Լեհաստան մեկնելու, բնակարանի վերանորոգման և բնակարան գնելու ծախսերի մասնակի ծածկման համար:
Կարո՞ղ են արդյոք հայրենադարձները հույս դնել բնակարան գտնելու հարցում օգնության վրա:
Այո, բնակարան չունեցող հայրենադարձները կարող են տեղ ստանալ հայրենադարձների ադապտացիոն կենտրոնում կամ աջակցություն համայնքի ավագանու որոշման տեսքով, որը պարտավորեցնում է նրանց բնակարանով ապահովել առնվազն երկու տարի
Կարո՞ղ է հայրենադարձը լեհերենի դասընթացներից օգտվել:
Այո, հայրենադարձները հնարավորություն ունեն մասնակցելու լեհերենի անվճար դասընթացներին, որոնք կարող են կազմակերպել Լեհաստանի հյուպատոսությունները կամ հատուկ ադապտացիոն կենտրոնները։ Այս դասընթացներն օգնում են հարմարվել լեհական հասարակական կյանքին:
Մեջբերում. «Ես ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերեցի, քանի որ երկիր տեղափոխվելու համար պետք է լեզուն սովորել».
Ի՞նչ առողջապահական ծառայությունների իրավունք ունեն հայրենադարձները Լեհաստան ժամանելուց հետո:
Հայրենադարձները կարող են օգտվել անվճար առողջապահական ծառայություններից Լեհաստան ժամանելու օրվանից 90 օր: Նշված ժամկետից հետո նրանք պետք է ապահովագրված լինեն Առողջապահության ազգային հիմնադրամում, որպեսզի շարունակեն օգտվել հանրային առողջապահությունից:
Որո՞նք են հայրենադարձների ադապտացիոն կենտրոնները:
Ադապտացիոն կենտրոնները հայրենադարձներին տրամադրում են կացարան, սնունդ, լեզվի և մասնագիտական դասընթացներ: Կենտրոնում մնալը տևում է մինչև 90 օր՝ բացառիկ դեպքերում երկարաձգելու հնարավորությամբ։ Հայրենադարձները կարող են այնտեղ մասնակցել ադապտացիոն դասընթացներին և ծանոթանալ Լեհաստանի պատմությանն ու ավանդույթներին:
Մասնագիտական աջակցության ի՞նչ ձևեր են առաջարկվում հայրենադարձներին:
Հայրենադարձները, ովքեր դժվարանում են աշխատանք գտնել, կարող են ապավինել մասնագիտական որակավորումը բարելավելու համար կատարված ծախսերի մի մասի փոխհատուցմանը և գործատուներին աջակցել հայրենադարձների համար աշխատատեղեր ստեղծելու հարցում: Այս ծրագրերը ներառում են նաև վերապատրաստում և սոցիալական վճարների վճարում:
Քաղաքացիական գործեր Լեհաստանում
Որո՞նք են երեխաների կողմից քաղաքացիություն ստանալու կանոնները:
Երեխան ստանում է Լեհաստանի քաղաքացիություն, եթե ծնողներից առնվազն մեկն ունի Լեհաստանի քաղաքացիություն՝ անկախ երեխայի ծննդյան վայրից։ Երեխան կարող է քաղաքացիություն ձեռք բերել նաև որդեգրման միջոցով, եթե որդեգրումը տեղի է ունեցել մինչև երեխայի 16 տարեկան դառնալը։
Կարո՞ղ է օտարերկրացին դիմել Լեհաստանի քաղաքացիություն ստանալու համար:
Այո, օտարերկրացիները կարող են դիմել Լեհաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ հիմնվելով մի քանի չափանիշների վրա, ինչպիսիք են Լեհաստանում երկար բնակության ժամկետը, Լեհի քարտի առկայությունը, փախստականի կարգավիճակ ստանալը կամ Լեհաստանի Հանրապետության Նախագահի որոշման հիման վրա: Օտարերկրացին պետք է բավարարի համապատասխան պայմանները, ինչպիսիք են լեհերենի իմացությունը և եկամտի կայուն աղբյուր ունենալը:
Ի՞նչ է Լեհի քարտը և ի՞նչ իրավունքներ է այն տալիս:
Լեհի քարտը փաստաթուղթ է, որը հաստատում է, որ օտարերկրացին պատկանում է լեհ ազգին, բայց դա համարժեք չէ Լեհաստանի քաղաքացիությանը: Այնուամենայնիվ, Լեհի քարտը տալիս է մի շարք արտոնություններ, ներառյալ Լեհաստանում առանց թույլտվության աշխատելու իրավունք, արտակարգ իրավիճակներում լեհական կրթական և առողջապահական համակարգ մուտք գործելու իրավունք, ինչպես նաև Լեհաստանում բնակություն հաստատող վիզա ստանալու հնարավորություն:
Որո՞նք են Լեհաստանում ամուսնությունը կնքելու հետ կապված ձևականությունները
Լեհաստանում ամուսնանալու համար ապագա ամուսինները պետք է ներկայանան Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպիսիք են անձը հաստատող փաստաթուղթը և ծննդյան վկայականը: Օտարերկրացին լրացուցիչ պետք է ներկայացնի փաստաթուղթ, որը հաստատում է ծագման երկրի օրենսդրության համաձայն ամուսնություն կնքելու ունակությունը: Կարելի է կնքել ինչպես քաղաքացիական, այնպես էլ կրոնական ամուսնություն, որը օրինական պահանջները բավարարելուց հետո ունենում է նույն ազդեցությունը, ինչ քաղաքացիական ամուսնությունը:
Արտերկրում կնքված ամուսնությունը ճանաչվու՞մ է Լեհաստանում:
Լեհաստանի քաղաքացիների կամ օտարերկրացիների կողմից արտերկրում կնքված ամուսնությունը ճանաչվում է Լեհաստանում, եթե այն կնքվել է այն երկրի օրենսդրությանը համապատասխան, որտեղ այն տեղի է ունեցել: Որպեսզի նման ամուսնությունը պաշտոնապես ճանաչվի, այն պետք է գրանցվի Լեհաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում՝ ձևակերպելով լեհական ամուսնության վկայականը:
Որո՞նք են Լեհաստանում երեխայի ծնունդը գրանցելու կանոնները:
Լեհաստանում երեխայի ծննդյան մասին պետք է տեղեկացվի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ, որը պատրաստում է ծննդյան վկայական՝ հիմնվելով հիվանդանոցից ստացված փաստաթղթերի և ծնողի կողմից ներկայացված հայտարարության վրա: Օտարերկրացիների երեխայի ծնունդը Լեհաստանում ինքնաբերաբար չի տալիս Լեհաստանի քաղաքացիություն, եթե չկատարվեն որոշակի պայմաններ, օրինակ՝ ծնողները անհայտ են կամ քաղաքացիություն չունեն:
Ինչպե՞ս կարող են օտարերկրյա փաստաթղթերի իսկությունը հաստատվել Լեհաստանում:
Օտարերկրյա փաստաթղթերը, ինչպիսիք են ծննդյան վկայականները, ամուսնության վկայականները կամ դիպլոմները, կարող են պահանջել լրացուցիչ լեգալիզացիա կամ ապոստիլի վավերացում՝ կախված փաստաթղթի ծագման երկրից: Որոշ դեպքերում անհրաժեշտ է նաև փաստաթղթերի լրացուցիչ լեգալիզացիա լեհական դիվանագիտական ներկայացուցչությունում:
Որո՞նք են օտարերկրյա փաստաթղթերի օրինականացման կանոնները:
Օրինականացումը օտարերկրյա փաստաթղթի իսկությունը հաստատելու գործընթաց է, որը հնարավորություն է տալիս օգտագործել այն Լեհաստանում: Հաագայի կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների դեպքում օրինականացման փոխարեն բավական է ստանալ ապոստիլի վավերացում։ Եվրոպական միության երկրներում տրված փաստաթղթերը սովորաբար օրինականացում կամ ապոստիլի վավերացում չեն պահանջում:
