Կրթաթոշակներ

Լեհաստանի բարձրագույն կրթական համակարգը հնարավորություն է տալիս ստանալ տարբեր կրթաթոշակներ (ի թիվս այլոց՝ սոցիալական կրթաթոշակ, ռեկտորի կրթաթոշակ, նախարարի կրթաթոշակ): Սոցիալական կրթաթոշակ և ուսանողական վարկ հասանելի են այն օտարերկրացիներին, ովքեր բավարարում են օրենքով սահմանված պայմանները: Իսկ այլ կրթաթոշակներ կարող են շնորհվել օտարերկրացուն նույն պայմաններով, որոնք վերաբերում են Լեհաստանի քաղաքացիներին (օրինակ՝ համապատասխան բարձր միջին գնահատական՝ ռեկտորի կրթաթոշակի դեպքում):

Օտարերկրացիները կարող են նաև օգտվել արտերկրից ժամանած անձանց համար նախատեսված հարուստ կրթաթոշակային առաջարկից (օրինակ՝ Լեհաստանի կառավարության կրթաթոշակ կամ Վիշեհրադյան հիմնադրամի կրթաթոշակ): Լեհաստանն ունի նաև հատուկ հաստատություն, որը զբաղվում է ինչպես լեհ, այնպես էլ օտարերկրացի ուսանողների և գիտնականների մոբիլությամբ (Ակադեմիական փոխանակման ազգային գործակալություն, NAWA):

Իրավական հիմք՝
առ 18 հուլիսի 2018 թ. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենք (մտ․ Օր․ Ժ․ առ 2024 թ., կետ 1571)

Լրացուցիչ տեղեկություններ ՝
Պետական տեղեկատվական էջ օտարերկրացիների համար
Ակադեմիական փոխանակման ազգային գործակալություն (NAWA)– գլխավոր էջ
NAWA – ծրագրեր օտարերկրացիների համար ՝
NAWA — դիպլոմների նոստրիֆիկացիա
KWALIFIKATOR [ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ] համակարգ

Տեղեկատվությունն ակտուալ է ըստ՝ դրությամբ:

Պորտալի խմբագրական թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված բովանդակությունը համապատասխանի օրենքին, լինի արդիական (հրապարակման ամսաթվի դրությամբ՝ նշված յուրաքանչյուր ենթաէջում) և օգտակար օգտատերերի համար:

Վերապահում ենք, որ կայքում տեղադրված բովանդակությունը միայն տեղեկատվական նպատակներով է և միայն ընդհանուր առմամբ ներկայացնում է բարձրացված հարցերի էությունը: Դրանք առանձին դեպքերում իրավական խորհրդատվություն կամ կարծիք չեն հանդիսանում և չպետք է լինեն միակ հիմքը կոնկրետ իրավական խնդիրների լուծման վերաբերյալ որոշումների համար: Անհատական իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ որակավորված անձանցից:

Scroll to Top