Լեհի քարտ

Այն օտարերկրացու ՝ լեհ ազգին պատկանելությունը հաստատող փաստաթուղթ է ։ Այն ստանալը չի նշանակում ստանալ Լեհաստանի քաղաքացիություն, այն իրավունք չի տալիս հատել Լեհաստանի սահմանն առանց վիզայի, և դա հավասարազոր չէ Լեհաստանում բնակվելու իրավունք ստանալուն:

Այնուամենայնիվ, Լեհի քարտի սեփականատերերը ստանում են որոշակի իրավունքներ, որոնք հեշտացնում են Լեհաստանում մնալն ու աշխատելը: Ամենակարևորներներից են՝

  • Ազատում հյուպատոսական վճարներից ազգային վիզայի դիմումն ընդունելու և վերանայելու համար՝ Լեհի քարտ ունենալուց բխող իրավունքներից օգտվելու նպատակով
  • Լեհաստանի քաղաքացիություն շնորհելու հարցով դիմումի ընդունման և փաստաթղթերի պատրաստման համար հյուպատոսական վճարներից ազատում
  • Լեհաստանում օրինական աշխատելու իրավունք ՝ առանց աշխատանքի թույլտվություն ստանալու անհրաժեշտության
  • Լեհաստանում տնտեսական գործունեություն սկսելու իրավունքը նույն պայմաններով, ինչ Լեհաստանի քաղաքացիները;
  • Դպրոցում սովորելու, բուհում ուսումը, դոկտորանտուրան և կրթության այլ ձևերը շարունակելու, ինչպես նաև գիտական հետազոտություններին և մշակումներին մասնակցելու իրավունք,
  • անհետաձգելի բուժօգնության ծառայություններից օգտվելու իրավունք,
  • Լեհաստանում մշտական բնակության համար դիմում ներկայացնելու դեպքում դրամական նպաստ ստանալու իրավունք ։ Դրամական օգնությունը տրամադրվում է մինչև 9 ամիս ժամկետով;
  • Լեհերին արտերկրում աջակցելու համար ֆինանսական աջակցության համար դիմելու առաջնահերթությունը:

Իրավական հիմք՝
Հոդ․ 3-8 “Լեհի քարտի մասին” 2007 թ ․ սեպտեմբերի 7 — ի օրենք (Օր ․ Ժ․ առ 2023 թ., կետ 192.)

Լեհի քարտ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում և բավարարել կանոնադրական պայմանները ։ Դիմումը ներկայացվում է օտարերկրացու բնակության վայրի համար իրավասու հյուպատոսին, իսկ որոշ դեպքերում ՝ վոյևոդին։

Ներկայիս գործող կանոնակարգերը նախատեսում են Դոլնոշլոնսկի, Կույավսկո-պոմորսկի, Լուբելսկի, Լուբուսկի, Լուձկի, Մալոպոլսկի, Մազովիեցկի, Օպոլսկի, Պոդկարպացկի, Պոդլասկի, Պոմորսկի, Շլոնսկի, Շվիենտոքշիսկի, Վարմինսկո-մազուրսկի, Վիելկոպոլսկի և Զախոդնիոպոմորսկի վոյևոդների իրավասությունը, որպես իրավասու մարմիններ Լեհի քարտի տրամադրման կամ վավերականության ժամկետը երկարացնելու դիմումների ընդունման համար, և այդ հարցերով որոշումներ կայացնելու, եթե դիմում է ներկայացվել՝

Ուկրաինայի, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացու կամ այդ երկրներում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ունեցող անձի կողմից:

Իրավական հիմք՝
Հոդ․ 12 “Լեհի քարտի մասին” 2007 թ ․ սեպտեմբերի 7 — ի օրենք (Օր ․ Ժ․ առ 2023 թ., կետ 192.)

Օրենքի դրույթների համաձայն, Լեհի քարտը կարող է տրվել այն անձին, ով հայտարարում է, որ պատկանում է լեհ ազգին և բավարարում է հետևյալ բոլոր պայմանները միասին.

  1. կապացուցի իր կապը Լեհաստանի հետ լեհերենի առնվազն տարրական իմացության միջոցով, որը նա համարում է իր մայրենի լեզուն, ինչպես նաև լեհական ավանդույթների և սովորույթների իմացությունն ու պահպանումը;
  2. Լեհաստանի Հանրապետության հյուպատոսի կամ վոյևոդի կամ նրա կողմից նշանակված աշխատակցի ներկայությամբ լեհ ազգին պատկանելու մասին գրավոր հայտարարություն կներկայացնի;
  3. կապացուցի, որ նա ազգությամբ լեհ է, կամ իր ծնողներից կամ տատիկներից և պապիկներից առնվազն մեկը կամ երկու նախապապը ազգությամբ լեհեր են եղել, կամ կներկայացնի լեհական կազմակեպության կամ լեհական սփյուռքի կազմակերպությունից տեղեկանք, հաստատելով ակտիվ ներգրավվածությունը լեհական լեզվի և մշակույթի տարածման գործում կամ լեհական ազգային փոքրամասնության գործունեությանը՝ առնվազն վերջին երեք տարվա ընթացքում;
  4. կներկայացնի հայտարարություն այն մասին, որ ինքը կամ իր նախնիները չեն հայրենադարձվել Լեհաստանի Հանրապետության տարածքից կամ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունից, Լեհաստանի Հանրապետության կողմից կամ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից 1944–1957 թվականներին Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Լիտվայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության հետ կնքված հայրենադարձության պայմանագրերի հիման վրա՝ այդ համաձայնագրերի մասնակից երկրներից որևէ մեկը:

Լեհի քարտը կարող է տրվել այն անձին, ով

  1. չունի Լեհաստանի քաղաքացիություն Լեհի քարտի համար դիմում ներկայացնելու և Լեհի քարտի տրամադրման օրը, կամ
  2. Լեհաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության թույլտվություն չունի, կամ
  3. ունի քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ:

Լեհի քարտը կարող է տրվել նաև այն անձին, ում լեհական ծագումը հաստատվել է հայրենադարձության մասին 2000 թ․ նոյեմբերի 9 — ի օրենքի դրույթների համաձայն, պայմանով, որ նա կցուցաբերի լեհերեն լեզվի առնվազն հիմնական մակարդակի իմացություն:

Իրավական հիմք՝
Հոդ․ 12 “Լեհի քարտի մասին” 2007 թ ․ սեպտեմբերի 7 — ի օրենք (Օր ․ Ժ․ առ 2023 թ., կետ 192.)

Լեհի քարտը տրամադրվում է շահագրգիռ անձի գրավոր պահանջով, իսկ անչափահասների դեպքում ՝ ծնողների պահանջով, երբ ՝

  • Երկու ծնողներն էլ ունեն Լեհի քարտ
  • Ծնողներից մեկն ունի Լեհի քարտ՝ մյուս ծնողի համաձայնությամբ, արտահայտված հյուպատոսին կամ նոտարին ներկայացված հայտարարությամբ, իսկ այն դեպքում, երբ դիմումը կարող է ներկայացվել վոյևոդին, ապա վոյևոդի առջև, բացառությամբ դեպքերի, եթե մյուս ծնողը ծնողական լիազորությունների իրավունք չունի:

16 տարեկանից բարձր անչափահասների դեպքում Լեհի քարտի տրամադրումը պահանջում է անչափահասի համաձայնությունը:

Իրավական հիմք՝
Հոդ․ 16 “Լեհի քարտի մասին” 2007 թ ․ սեպտեմբերի 7 — ի օրենք (Օր ․ Ժ․ առ 2023 թ., կետ 192.)

Որպես կանոն, Լեհի քարտը գործում է 10 տարի: Քարտի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել ևս 10 տարով: Եթե իրավատերը ներկայացնում է համապատասխան դիմում (դիմումը կարելի է ներկայացնել քարտի ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 6 ամիս առաջ):

Լեհի քարտը, որը տրվում է անչափահասին, ուժի մեջ է 10 տարի, բայց ոչ ավել, քան մեկ տարի ՝ սկսած այն օրվանից, երբ անչափահասը հասնում է չափահաս տարիքի: Եթե չափահաս դառնալուց հետո, առնվազն 3 ամիս առաջ այն օրվանից, երբ կարող է լրանալ չափահաս դառնալու մեկ տարին, Լեհի քարտի կրողը դիմում է ներկայացնում դրա գործողության ժամկետը երկարացնելու համար և ստորագրում լեհ ազգին իր պատկանելու մասին հայտարարություն, ապա Լեհի քարտի ժամկետը երկարաձգվում է ևս 10 տարով:

65 տարեկանից բարձր անձին տրված Լեհի քարտը գործում է անժամկետ։

Իրավական հիմք՝
Հոդ․ 17 “Լեհի քարտի մասին” 2007 թ ․ սեպտեմբերի 7 — ի օրենք (Օր ․ Ժ․ առ 2023 թ., կետ 192.)

Տեղեկատվությունն ակտուալ է ըստ՝ դրությամբ:

Պորտալի խմբագրական թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված բովանդակությունը համապատասխանի օրենքին, լինի արդիական (հրապարակման ամսաթվի դրությամբ՝ նշված յուրաքանչյուր ենթաէջում) և օգտակար օգտատերերի համար:

Վերապահում ենք, որ կայքում տեղադրված բովանդակությունը միայն տեղեկատվական նպատակներով է և միայն ընդհանուր առմամբ ներկայացնում է բարձրացված հարցերի էությունը: Դրանք առանձին դեպքերում իրավական խորհրդատվություն կամ կարծիք չեն հանդիսանում և չպետք է լինեն միակ հիմքը կոնկրետ իրավական խնդիրների լուծման վերաբերյալ որոշումների համար: Անհատական իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ որակավորված անձանցից:

Scroll to Top