Դեղերի գնումը

Լեհաստանում դեղերի շրջանառությունը ենթակա է համապատասխան իրավական կարգավորումների: Հիմնական դեղամիջոցները (օրինակ՝ ցավազրկողները) կարելի է ձեռք բերել ոչ միայն դեղատներից, այլև մթերային խանութներից և բենզալցակայաններից (որոնք սովորաբար բաց են օրը 24 ժամ): Այնուամենայնիվ, շատ դեղամիջոցներ պահանջում են դեղատոմս, այսինքն՝ բժշկի նշանակում։Աանհրաժեշտ փաստաթուղթը տրվում է բժշկի այցելության ժամանակ և էլեկտրոնային տարբերակով է (էլեկտրոնային դեղատոմս):

Որպես կանոն, դեղատոմս տալու համար անհրաժեշտ է հիվանդի PESEL համարը, բայց եթե հիվանդը չունի PESEL համար, բժիշկը ձեռքով մուտքագրում է նրա տվյալները (պահանջվում է ներկայացնել հանրային առողջապահական համակարգից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ կամ կոմերցիոն ապահովագրության փաստաթուղթ և անձը հաստատող փաստաթուղթ):

Դեղատոմսերը կարող են ռեալիզացվել միայն դեղատանը կամ դեղատնային կետերում: Ներկայումս դեղատոմսերը հիմնականում տրվում են էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային դեղատոմս) և բավական է տրամադրել PESEL համարն ու հատուկ ծածկագիրը՝ դեղատոմսով դեղեր ձեռք բերելու համար։ Ունենալով նշված տվյալները կարելի է որևէ մեկի համար ռեալիզացնել դեղատոմսը (օրինակ ՝ Հիվանդ ամուսնու/կնոջ)։ Դեղատոմսերն ունեն որոշակի վավերականության ժամկետ (սովորաբար 30 օր, բայց հակաբիոտիկների դեպքում ՝ ընդամենը 7 օր): Քրոնիկ հիվանդությունների դեպքում կարող ենք դեղատոմս ստանալ ավելի երկար ժամկետով, նույնիսկ ամբողջ տարվա համար:

Տեղեկություններ էլեկտրոնային դեղատոմսերի մասին:

Դեղատների հերթապահություն ՝

Դեղատներն ու դեղատնային կետերն ունեն աշխատանքային տարբեր ժամեր։ Դեղատները հերթապահում են գիշերը և ոչ աշխատանքային օրերին: Ավելի մեծ քաղաքներում կան նաև շուրջօրյա հաստատություններ ։

Առողջապահության ազգային հիմնադրամը (NFZ) վարում է հեռախոսային տեղեկատու, որը թույլ է տալիս ստուգել, թե որ հաստատությունում են առկա դեղերը: Դեղերի առկայության մասին տեղեկատվությունը կարելի է ստուգել զանգահարելով պացիենտի տեղեկատվական հեռախոսահամարին ՝ 800 190 590:

Տեղեկատվությունն ակտուալ է ըստ՝ դրությամբ:

Պորտալի խմբագրական թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված բովանդակությունը համապատասխանի օրենքին, լինի արդիական (հրապարակման ամսաթվի դրությամբ՝ նշված յուրաքանչյուր ենթաէջում) և օգտակար օգտատերերի համար:

Վերապահում ենք, որ կայքում տեղադրված բովանդակությունը միայն տեղեկատվական նպատակներով է և միայն ընդհանուր առմամբ ներկայացնում է բարձրացված հարցերի էությունը: Դրանք առանձին դեպքերում իրավական խորհրդատվություն կամ կարծիք չեն հանդիսանում և չպետք է լինեն միակ հիմքը կոնկրետ իրավական խնդիրների լուծման վերաբերյալ որոշումների համար: Անհատական իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ որակավորված անձանցից:

Scroll to Top