Լեհաստանում բարձրագույն կրթությունը իրականացվում է պետական և ոչ պետական բուհերի կողմից հետևյալ եղանակներով.
- ստացիոնար (առկա – դասեր աշխատանքային օրերին – երկուշաբթիից ուրբաթ)
- ոչ ստացիոնար (այսինքն ՝ հանգստյան օրերին):
Լեհաստանում կիրառվում է Բոլոնիայի համակարգը. գերակշռող ուղղություններում բուհական ուսումնառությունն իրականացվում են երկու մակարդակով.
- Առաջին աստիճանի բարձրագույն կրթություն – բակալավր (սովորաբար 3 կամ 4 տարի)
- Երկրորդ աստիճանի բարձրագույն կրթություն – մագիստրոսական կրթություն (սովորաբար 2 տարի)
Առաջին աստի-անի ուսումն ավարտվում է բակալավրի կամ ինժեների մասնագիտական կոչումով (ինչը համապատասխանում է «bachelor» աստիճանին), իսկ երկրորդ աստիճանի ուսումն ավարտվում է մագիստրոսի կոչումով (համապատասխանում է «master» աստիճանին):
Որոշ ուղղություննեում (օրինակ՝ իրավաբանություն, հոգեբանություն, բժշկություն կամ դեղագործություն) բարձրագույն ուսուցումն անց է կացվում որպես միասնական մագիստրատուրա (5 կամ 6 տարի տևողությամբ):
Ավարտելուց հետո կարելի է ձեռք բերել մասնագիտացված գիտելիքներ՝ հետդիպլոմային մասնագիտացման կրթության կամ բուհի կողմից տրամադրվող կրթության այլ ձևերի շրջանակում: Մագիստրոսի կոչում ստանալուց հետո կարելի է ուսումը շարունակել երրորդ աստիճանի ուսումնառությամբ, որը նախատեսված է դոկտորի կոչում ստանալու համար:
Ուսումնական տարին սկսվում է հոկտեմբերի 1 — ին և բաժանվում է երկու կիսամյակի: Ամառային կիսամյակի դասերը սովորաբար ավարտվում են հունիսին: Յուրաքանչյուր ուսումնական տարում նշանակվում են տոնական ընդմիջումներ և դասերից ազատ հանգստյան օրեր: Յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով (սովորաբար կիսամյակի վերջին երկու կամ երեք շաբաթները): Քննությունը չհանձնելու դեպքում ուսանողներն իրավունք ունեն այն վերահանձնելու, որը տեղի է ունենում վերահանձման քննաշրջանում: Ամառային կիսամյակի վերահանձման քննաշրանը սովորաբար անց է կացվում սեպտեմբերին, նախքան հաջորդ ուսումնական տարվա սկիզբը: Ուսումնական տարվա մանրամասն կազմակերպումը պատկանում է բուհի մարմիններին: Ուսանելու, կրեդիտներ ստանալու կանոնները, գնահատման համակարգը, ուսանողների իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են համալսարանի ներքին ակտերում: Ուսանողների տեսանկյունից ամենակարևորը համալսարանի կանոնադրությունն ու ուսումնական կանոնակարգն են:
Իրավական հիմք՝
առ 18 հուլիսի 2018 թ. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենք (Օր․ Ժ․ առ 2024 թ., կետ 1571)
Լրացուցիչ տեղեկություններ ՝
Պետական տեղեկատվական էջ օտարերկրացիների համար
Ակադեմիական փոխանակման ազգային գործակալություն (NAWA)– գլխավոր էջ
NAWA – ծրագրեր օտարերկրացիների համար ՝
NAWA — դիպլոմների նոստրիֆիկացիա
KWALIFIKATOR [ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ] համակարգ
Տեղեկատվությունն ակտուալ է ըստ՝ դրությամբ:
Պորտալի խմբագրական թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված բովանդակությունը համապատասխանի օրենքին, լինի արդիական (հրապարակման ամսաթվի դրությամբ՝ նշված յուրաքանչյուր ենթաէջում) և օգտակար օգտատերերի համար: Վերապահում ենք, որ կայքում տեղադրված բովանդակությունը միայն տեղեկատվական նպատակներով է և միայն ընդհանուր առմամբ ներկայացնում է բարձրացված հարցերի էությունը: Դրանք առանձին դեպքերում իրավական խորհրդատվություն կամ կարծիք չեն հանդիսանում և չպետք է լինեն միակ հիմքը կոնկրետ իրավական խնդիրների լուծման վերաբերյալ որոշումների համար: Անհատական իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ որակավորված անձանցից:
