
Բառարան
Անձնական տվյալներ (ձևաթղթեր)
| Adres zamieszkania | Բնակության հասցե |
| Adres zameldowania (stały/tymczasowy) | Գրանցման հասցե (մշտական/ ժամանակավոր) |
| Data urodzenia | Ծննդյան ամսաթիվ |
| Dzieci | Երեխաներ |
| Imię | Անուն |
| Miejsce urodzenia | Ծննդյան վայրը |
| Nazwisko | Ազգանուն |
| Nazwisko panieńskie | Օրիորդական ազգանուն |
| Kobieta | Կին |
| Mężczyzna | Տղամարդ |
| Mąż | Ամուսին |
| Żona | Կին |
| Narodowość | Ազգություն |
| Płeć | Սեռ |
| Pesel | Պեսել |
| Stan cywilny | Ընտանեկան կարգավիճակ |
| Żonaty | Ամուսնացած |
| Mężatka | Ամուսնացած |
| Kawaler | Ամուրի |
| Panna | Ամուրի |
| Wdowiec | Այրի |
| Wdowa | Այրի |
| Rozwodnik | Ամուսնալուծված տղամարդ |
| Rozwódka | Ամուսնալուծված կին |
| Wolny (niezamężna, nieżonaty) | Ազապ (չամուսնացած) |
| Wykształcenie | Կրթություն |
| Zawód | Մասնագիտություն |
Հիմնական արտահայտություններ
| Mam na imię… (podaj imię) | Իմ անունը ․․․․ (նշել անունը) |
| Nazywam się… (podaj imię i/lub nazwisko): | Ես ․․․․․․․ եմ (նշել անունը և/կամ ազգանունը) |
| Mam … lat (podaj wiek) | Ես ․․․․․․ տարեկան եմ (նշել տարիքը) |
| Jak masz na imię? | Ի՞նչ է քո անունը: |
| Jak masz na nazwisko? | Ինչպե՞ս է քո ազգանունը։ |
| Jak się nazywasz? | Ի՞նչ է քո անունը: |
| Jestem z… (podaj kraj/miasto) | Ես ․․․․․․․․․․․․․․ եմ (նշել երկիրը/քաղաքը) |
| Mieszkam w… (podaj miasto) | Ես ապրում եմ ․․․․․․․․․․․․․․․․․․․․ (նշել քաղաքը) |
| Pochodzę z… (podaj kraj/miasto) | Ես ծագումով ․․․․․ (նշել երկիրը/քաղաքը) |
| Skąd jesteś? | Որտեղի՞ց ես։ |
| Gdzie mieszkasz? | Որտե՞ղ ես բնակվում։ |
| Potrzebuję pomocy. | Ես օգնության կարիք ունեմ։ |
| Jestem innego wyznania | Ես այլ հավատքի եմ։ |
| Jestem niepełnosprawny | Ես հաշմանդամ եմ։ |
Լսում և ընկալում
| Czy możesz powtórzyć? | Կարո՞ղ ես կրկնել։ |
| Czy możesz to przeliterować? | Կարո՞ղ ես տառերով ասել։ |
| Nie wiem. | Չգիտեմ։ |
| Nie mówię po polsku. | Չեմ խոսում լեհերեն։ |
| Nie rozumiem. | Չեմ հասկանում։ |
| Proszę mówić wolniej. | Խնդրում եմ ավելի դանդաղ խոսել։ |
| Jestem obcokrajowcem | Ես օտարերկրացի եմ։ |
Քաղաքավարի արտահայտություններ
| Cześć! | Ողջույն |
| Dzień dobry | Բարի օր |
| Dobranoc | Բարի գիշեր |
| Dobry wieczór | Բարի երեկո |
| Dziękuję | Շնորհակալություն |
| Nie ma za co | Չարժե |
| Przykro mi | Ցավում եմ |
| Przepraszam | Ներողություն |
| Proszę | Խնդրեմ |
| Miło mi cię poznać —> do zwrotów grzecznościowych | Ուրախ եմ ծանոթության համար |
Տեղակայում / Ուղղություն
| Czy możesz mi pomóc? | Կարո՞ ես ինձ օգնել։ |
| Gdzie jest…? | Որտե՞ղ է ․․․․․․․․․․․․։ |
| Gdzie się znajduje…? | Որտե՞ղ է գտնվում ․․․․․․․․․․․․։ |
| Jak dojechać do…? | Ինչպե՞ս գնալ ․․․․․․․․․․ |
| Jak mogę dojechać/dojść pod ten adres… (podaj adres)? | Ինչպե՞ս կարող եմ գնալ/հասնել այս հասցե ․․․․․․ (նշել հասցե)։ |
| Jaki numer autobusu/tramwaju jedzie do…? | Ո՞ր համարի ավտոբուսն է/տրամվայն է գնում ․․․․․․․։ |
| Tam | Այտեղ |
| W lewo | Ձախ |
Ժամանակը
| Dziś | Այսօր |
| Godzina | Ժամը |
| Jutro | Վաղը |
| Kwadrans | Քարորդ ժամ |
| Miesiąc | Ամիս |
| Minuta | Րոպե |
| Popołudniu | Կեսօրին |
| W południe | Կեսօրին |
| Rano | Առավոտյան |
| Rok | Տարի |
| Tydzień | Շաբաթ |
| Wieczorem | Երեկոյան |
| W nocy | Գիշերը |
| Wczoraj | Երեկ |
| Przedwczoraj | Երեկ չէ՝ առաջին օրը |
| Dni tygodnia | Շաբաթվա օրերը |
| Poniedziałek, Wtorek, Środa, Czwartek, Piątek, Sobota, Niedziela | Երկուշաբթի, Երեքշաբթի, Չորեքշաբթի, Հինգշաբթի, Ուրբաթ, Շաբաթ, Կիրակի |
Հարցեր
| Co? | Ի՞նչ |
| Kto? | Ո՞վ |
| Dlaczego? | Ինչու՞ |
| Czemu? | Ինչու՞ |
| Po co? | Ինչի՞ համար |
| Gdzie? | Որտե՞ղ |
| Ile? | Քանի՞ |
| Jak dużo? | Որքա՞ն շատ |
| Jak? | Ինչպե՞ս |
| Jaki? | Ինչպիսի՞ |
| Kiedy? | Ե՞րբ |
| której (godzinie)? | Ո՞ր (ժամին)։ |
| Który? | Ո՞ր |
| Czyj? | Ու՞մ |
Առողջություն
| Boli mnie… | ․․․․․․ ցավում է |
| Brzuch | Որովայն |
| Głowa | Գլուխ |
| Gardło | Կոկորդ |
| Klatka piersiowa | Կրծքավանդակ |
| Serce | Սիրտ |
| Noga | Ոտք |
| Ręka | Ձեռք |
| Ząb | Ատամ |
| Jestem chory/chora. | Ես հիվանդ եմ։ |
| Czuję się źle. | Ինձ վատ եմ զգում։ |
| Jest mi słabo. | Թույլ եմ։ |
| Mam gorączkę. | Ձերմություն ունեմ։ |
| Mam kaszel. | Հազում եմ։ |
| Mam katar. | Ես հարբուխ ունեմ։ |
| Mam biegunkę. | Լուծ եմ։ |
| Mam wymioty | Փսխում եմ։ |
| Mam zawroty głowy | Գլուխս պտտվում է |
| Mam problem z… | Խնդիր ունեմ ․․․․ |
| Oddychaniem | Շնչառության հետ |
| Trawieniem | Մարսողության հետ |
| Wzrokiem | Տեսողության հետ |
| Miałem wypadek | Վթարի եմ ենթարկվել |
| Proszę wezwać pogotowie | Խնդրում եմ շտապօգնություն կանչել |
| Poradnia specjalistyczna | Մասնագիտացված կլինիկա |
| Czy mogę prosić o receptę? | Կարո՞ղ եմ դեղատոմս խնդրել։ |
| Czy mogę dostać zwolnienie lekarskie? | Կարո՞ղ եմ բյուլետեն ստանալ։ |
| Czy to jest poważne? | Սա լու՞րջ է։ |
Քաղաքացիական հարցեր
| Dowód osobisty | Նույնականացման քարտ | քաղաքացու նույնականացման փաստաթուղթ |
| Emerytura względu na wiek. | Կենսաթոշակ | դրամական նպաստ այն մարդկանց համար, ովքեր դադարել են աշխատել տարիքի պատճառով: |
| Gmina | Կոմունա/համայնք | տեղական ինքնակառավարման ամենափոքր միավորն է, առանձնացնում ենք քաղաքային, քաղաքային-գյուղական և գյուղական համայնքները։ Կոմունայի մարմիններն են խորհուրդը և համայնքի ղեկավարը, քաղաքապետը կամ նախագահը` կախված կոմունայի տեսակից: Համայնքի խնդիրները ներառում են տեղական ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի պաշտպանության, տրանսպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության, կրթության, մշակույթի, հասարակական անվտանգության և հասարակական կազմակերպությունների և այլ տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված հարցեր: |
| Karta Polaka | Լեհի քարտ | փաստաթուղթ, որը հաստատում է լեհ ազգին պատկանելությունը արտերկրում բնակվող անձանց համար: |
| Konsulat | Հյուպատոսություն | տվյալ երկրի դիվանագիտական ներկայացուցչություն մեկ այլ երկրում, որը պատասխանատու է արտերկրում այդ երկրի քաղաքացիներին աջակցելու և իր երկրի շահերը գովազդելու համար: Ծառայությունների օրինակներ՝ վիզաների տրամադրում, օգնություն ճգնաժամային իրավիճակներում, հյուպատոսական ծառայությունների մատուցում: |
| Oświadczenie | Հայտարարություն | պաշտոնական, ստորագրված հավաստիացում կոնկրետ փաստացի վիճակի վերաբերյալ: |
| Ośrodek pomocy społecznej | Սոցիալական ապահովության կենտրոն | սոցիալական ապահովության կազմակերպչական միավոր համայնքում, որն իրականացնում է խնդիրներ սոցիալական ապահովության ոլորտում: |
| Paszport | Անձնագիր | փաստաթուղթ, որը թույլ է տալիս միջազգային ճամփորդության և նույնականացնում ինքնությունը։ |
| PESEL | ՊԵՍԵԼ | եզակի նույնականացման համար, որը տրվում է Լեհաստանի յուրաքանչյուր բնակչի: |
| PIT | ՊԻՏ | ֆիզիկական անձանց կողմից ներկայացված տարեկան հարկային հայտարարագիր: |
| Podział terytorialny/administracyjny | Տարածքային/վարչական բաժանում | Լեհաստանում գործում է եռաստիճան վարչական և տարածքային բաժանում։ Ըստ այդմ՝ Լեհաստանի տարածքը բաժանվել է վոյևոդությունների, պովիատների/շրջանների (այդ թվում՝ շրջանների իրավունքներով քաղաքների կարգավիճակ ունեցող վարչական միավորների) և կոմունաների/համայնքների։ |
| Powiat | Պովիատ/շրջան | տեղական ինքնակառավարման երկրորդ աստիճանի վարչական միավոր է, որն ընդգրկում է մի քանի կոմունաներ (հողային տարածքներ) կամ մի ամբողջ քաղաք, որն ունի համայնքի իրավունքներ (քաղաքային համայնք)։ Նրա առաջադրանքները ներառում են, ի թիվս այլոց՝ ենթակառուցվածքների կառավարում, սոցիալական քաղաքականությանն աջակցող գործառույթներ, առողջապահություն, հետտարրական կրթություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և այնպիսի ծառայությունների գործունեության համակարգում, ինչպիսիք են ոստիկանությունը, հրշեջ ծառայությունը և սանիտարական տեսչությունները: |
| Renta | Նպաստ | դրամական նպաստ հիվանդության կամ հաշմանդամության պատճառով անաշխատունակ մարդկանց համար: |
| Składka ZUS | ԶՈՒՍ վճար | սոցիալական ապահովության պարտադիր ամսական վճար սոցիալական և առողջապահական ապահովագրության համար: |
| Starostwo Powiatowe | Վարչաշրջանի գրասենյակ | վարչաշրջանի գրասենյակը շրջանային վարչության օժանդակ ապարատին պատկանող հաստատություն է։ Վարչաշրջանի գրասենյակի ղեկավարը ստարոստան է, որը վերահսկում է շրջանի գործերը, ինչպիսիք են շինարարության վերահսկողությունը և տրանսպորտային միջոցների գրանցումը: |
| Tłumaczenie przysięgłe. | Երդվյալ թարգմանություն | փաստաթղթի պաշտոնական թարգմանություն, որը կարող է ներկայացվել պետական հաստատություններում։ |
| Urząd gminy/miasta | Համայնքային/քաղաքային գրասենյակ | տեղական մակարդակում գործող պետական կառավարման հաստատություն՝ որպես տեղական ինքնակառավարման կառուցվածքի մաս: Այն բաղկացած է տարբեր բաժիններից, այդ թվում՝ քաղաքացիական հարցերի, կապի բաժին։ Քաղաքացիներն այստեղ, ի թիվս այլոց, կարող են գործ ձևակերպել անձը հաստատող փաստաթղթերի, քաղաքացիական կացության ակտերի, տնտեսական գործունեության գրանցման, հարկերի և այլնի հետ կապված հարցեր: |
| Urząd marszałkowski | Մարշալեկի գրասենյակ | գրասենյակ, որը հանդիսանում է վոյևոդական խորհրդի օժանդակ ապարատ, զբաղվում է վոյևոդական խորհրդի և մարզային խորհրդի կադրային, իրավաբանական և կազմակերպչական ծառայություններով: |
| Urząd wojewódzki | Վոյևոդության գրասենյակ | վոյևոդության գրասենյակում կարելի է ձևակերպել հարցեր, ի թիվս այլոց կապված անձնագրերի, քաղաքացիության, կենսաթոշակների, հաշմանդամության և օտարերկրացիների կացության հետ։ |
| Urząd pracy | Զբաղվածության գրասենյակ | պետական հաստատություն է, որն աջակցում է գործազուրկներին և աշխատանք փնտրողներին, ինչպես նաև գործատուներին։ Նրա առաջադրանքները ներառում են աշխատանքի տեղավորում, ուսուցման և պրակտիկայի կազմակերպում, մասնագիտական ակտիվացում, մասնագիտական խորհրդատվության տրամադրում և գործազրկության նպաստի տրամադրում։ |
| US (Urząd Skarbowy) | ՀԳ (Հարկային գրասենյակ) | զբաղվում է հարկային վարչարարությամբ և հարկային օրենսդրության կիրարկումով: Ծառայությունների օրինակներ՝ հարկային հայտարարագրերի ներկայացում, հարկերի վերադարձ, հարկային ստուգումներ: |
| Warunki do osiedlenia się | Բնակության հաստատման պայմանները | Լեհաստանում բնակարան և եկամտի աղբյուրներ ունենալը կամ տրամադրելը կամ հայրենադարձների համար ադապտացիոն կենտրոնում տեղ տրամադրելը: |
| Wiza | Վիզա | փաստաթուղթ, որը թույլ է տալիս մնալ Լեհաստանի տարածքում որոշակի ժամկետով: |
| Województwo | Վոյևոդություն | Վոյևոդությունը Լեհաստանում վարչական բաժանման և տեղական ինքնակառավարման բարձրագույն միավորն է, որի հիմնական խնդիրն է ծրագրել և վարել տարածաշրջանի զարգացման քաղաքականությունը։ Վոյևոդությունը, ի թիվս այլոց, պատասխանատու է կրթության, առողջապահության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության համար և գործազրկությանը հակազդելու, իսկ իշխանությունն իրականացնում է նահանգային ժողովը, կառավարման մարմինը՝ մարշալի գլխավորությամբ և վոյևոդը՝ որպես կառավարության ներկայացուցիչ։ |
| Wniosek | Դիմում | պաշտոնական խնդրանք հարցեր ձևակերպելու համար, օրինակ՝ վարչական որոշման կամ փաստաթղթի տրամադրում: |
| Zaświadczenie | Տեղեկանք | պաշտոնական փաստաթուղթ, որը հաստատում է որոշակի իրավական կամ փաստացի կարգավիճակ: |
| Zgłoszenie do ZUS | Դիմում ZUS-ին | գրանցում Սոցիալական ապահովության ծառայությունում, որն անհրաժեշտ է սոցիալական նպաստներ ստանալու համար: |
| ZUS (Zakład Ubezpieczeń Społecznych | ZUS (Սոցիալական ապահովության ծառայություն) | հաստատություն, որը պատասխանատու է Լեհաստանի սոցիալական ապահովության համակարգի համար, ներառյալ կենսաթոշակները, նպաստները, հիվանդության և մայրության նպաստները: |
Առողջության հիմնական հասկացությունները
| Antybiotyk | Հակաբիոտիկ | դեղամիջոց, որը պայքարում է բակտերիալ վարակների դեմ: |
| Badania laboratoryjne | Լաբորատոր հետազոտություններ | արյան, մեզի և այլ նմուշների անալիզներ, որոնք օգնում են ախտորոշել հիվանդությունները: |
| Dawkowanie | Դոզավորում | դեղամիջոցի քանակությունը, որը պետք է ընդունվի որոշակի ժամանակ: |
| Diagnoza | Ախտորոշում | հիվանդության ախտորոշում բժշկի կողմից՝ հիմնվելով ախտանիշների և հետազոտության արդյունքների վրա: |
| Hospitalizacja | Հոսպիտալացում | հիվանդի երկարաժամկետ ընդունումը հիվանդանոց: |
| Kardiolog | Սրտաբան | սրտային հիվանդությունների գծով բժիշկ: |
| Lek bez recepty | Առանց դեղատոմսի դեղորայք | դեղամիջոց, որը կարելի է գնել առանց դեղատոմսի: |
| Narodowy Fundusz Zdrowia (NFZ) | Առողջապահության ազգային հիմնադրամ (ԱԱՀ) | Լեհաստանում առողջապահությունը ֆինանսավորող հիմնական մարմինը: |
| Europejska karta ubezpieczenia zdrowotnego (EKUZ) | Եվրոպական առողջության ապահովագրության քարտ (EKUZ) | փաստաթուղթ, որը հաստատում է ԵՄ և EFTA երկրներում բժշկական օգնությունից օգտվելու իրավունքը՝ իրենց քաղաքացիների համար կիրառելի կանոններով: |
| Lekarz specjalista | Բժիշկ մասնագետ | բժշկության կոնկրետ բնագավառում առաջադեմ գիտելիքներ և որակավորում ունեցող բժիշկ: |
| Neurolog | Նյարդաբան | նյարդային համակարգի հիվանդությունների մասնագետ։ |
| Operacja | Վիրաբուժություն | վիրաբուժական միջամտություն: |
| Ortopeda | Օրթոպեդ | հենաշարժական համակարգի հիվանդությունների և վնասվածքների գծով մասնագիտացած բժիշկ։ |
| Pacjent | Պացիենտ | բժշկական ծառայություններից օգտվող անձ։ |
| Pogotowie ratunkowe | Շտապ օգնության ծառայություն | բժշկական տրանսպորտ արտակարգ իրավիճակներում: |
| Psychiatra | Հոգեբույժ | բժիշկ, ով զբաղվում է հոգեկան առողջության հարցերով: |
| Recepta | Դեղատոմս | բժշկի կողմից տրված փաստաթուղթ, որը թույլ է տալիս դեղորայք գնել: |
| Skierowanie | Ուղեգիր | փաստաթուղթ ընտանեկան բժշկից մասնագետին դիմելու համար: |
| Składka zdrowotna | Առողջապահական վճար | առողջության ապահովագրության համար կանոնավոր վճարվող գումար: |
| Szpital | Հիվանդանոց | բուժման և արտակարգ իրավիճակների համար նախատեսված բուժհաստատություն: |
| Szpitalny oddział ratunkowy (SOR) | Հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք (SOR) | վայր, որը նախատեսված է կյանքի համար վտանգավոր վիճակում գտնվող հիվանդներին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: |
| lek przeciwbólowy | Ցավազրկող | դեղամիջոց, որն օգտագործվում է ցավը թեթևացնելու համար: |
Բանկում
| Bank | Բանկ | ֆինանսական հաստատություն, որտեղ կարելի է ձևակերպել դրամի հետ կապված հարցերը: |
| Konto osobiste (ROR) | Անձնական հաշիվ (ROR) | խնայողական և հաշվապահական հաշիվ ամենօրյա ֆինանսական գործառնությունների համար: |
| Konto oszczędnościowe | Խնայողական հաշիվ | հաշիվ, որը նախատեսված է խնայողությունները պահելու համար` տոկոսներ հաշվարկելու հնարավորությամբ: |
| Konto walutowe | Արժութային հաշիվ | հաշիվ, որը պահվում է արտարժույթով (օրինակ՝ եվրո, դոլար): |
| Karta debetowa | Դեբետային քարտ | անձնական հաշվին կցված վճարային քարտ, որը հնարավորություն է տալիս դրամական միջոցներին հասանելիություն: |
| PIN | ՓԻՆ | քարտի համար տրված անձնական նույնականացման համար, որն օգտագործվում է գործարքների համար: |
| Płatności zbliżeniowe | Անկոնտակտ վճարումներ | արագ վճարումներ՝ առանց PIN մուտքագրելու անհրաժեշտության (մինչև որոշակի գումար): |
| Transakcje bezgotówkowe — | Անկանխիկ գործարքներ | |
| Kredyt hipoteczny | Հիփոթեքային վարկ | երկարաժամկետ վարկ անշարժ գույքի ձեռքբերման համար՝ գրավադրված հիփոթեքով: |
| Kredyt gotówkowy | Կանխիկ վարկ | ցանկացած նպատակով տրվող վարկ, որը մարվում է տարաժամկետ: |
| Rata | Տարաժամկետ վճարում | որոշակի գումար, որը պետք է կանոնավոր կերպով մարվի որպես վարկային պարտավորության մաս: |
| Przelew | Փոխանցում | դրամական միջոցների փոխանցում բանկային հաշիվների միջև: |
| Saldo | Մնացորդ | հաշվում առկա միջոցների ընթացիկ մնացորդը: |
| Bankomat | Բանկոմատ | սարք, որը թույլ է տալիս կանխիկ գումար հանել հաշվից: |
| Wpłatomat | Վճարման տերմինալ | սարք, որը թույլ է տալիս կանխիկ գումար մուտքագրել ձեր հաշվին: |
Առօրյա կյանք
| Bilet jednorazowy | Մեկանգամյա տոմս | տոմս, որը իրավունք է տալիս մեկ անգամ օգտվել ավտոբուսից, տրամվայից կամ մետրոյից: |
| Bilet czasowy | Ժամկետային տոմս | (մեկժամյա, մեկօրյա, ամսական, տարեկան): |
| Bilet strefowy | Տարածքային գոտու տոմս | |
| Bilet ulgowy | Զեղչված տոմս | ավելի էժան տոմս, որը հասանելի է լիազորված անձանց (օրինակ՝ աշակերտներ, տարեցներ): |
| Biletomat | Տոմս գնելու տերմինալ | տրանսպորտի տոմսեր գնելու տերմինալ: |
| Karta miejska | Քաղաքային քարտ | էլեկտրոնային քարտ, որի վրա կարող եք բեռնել ժամկետային կամ մեկանգամյա օգտագործման տոմսեր: |
| Przystanek | Կանգառ | տեղ, որտեղ կանգ է առնում հասարակական տրանսպորտը: |
| Poczta | Փոստ | նամակներ և ծանրոցներ ուղարկելու վայր: |
| Pasażer | Ուղևոր | հասարակական տրանսպորտից օգտվող անձ: |
| Peron | Հարթակ | հարթակ երկաթուղային կայարանում, որտեղից ուղևորները բարձրանում և իջնում են գնացքներ: |
| Stacja kolejowa | Երկաթուղային կայարան | վայր, որտեղից մեկնում են գնացքները: |
| Dworzec | Կայարան | շենք կամ շենքերի համալիր, որտեղ ընդունում և սպասարկում են ուղևորներին: |
| Kasa | Դրամարկղ | վայր, որտեղ վճարվում է գնումների համար: |
| Kasa samoobsługowa | Ինքնասպասարկման դրամարկղ | կայան, որտեղ հաճախորդը սկանավորում է ապրանքները և ինքն է կատարում վճարումները: |
| Paragon | ՀԴՄ կտրոն | ապրանքի գնումը հաստատող փաստաթուղթ: |
| Piekarnia | Հացաբուլկեղենի խանութ | թարմ հաց և խմորեղեն վաճառող խանութ: |
| Drogeria | Կոսմետիկայի և տնտեսական պարագաների խանութ | կոսմետիկայի, մաքրող միջոցների և հիգիենայի միջոցներով խանութ: |
| Sklep spożywczy | Մթերային խանութ | մթերային ապրանքների (սնունդ և խմիչքներ) խանութ: |
| Park | Զբոսայգի | զբոսանքի և հանգստի վայր: |
| Apteka | Դեղատուն | վայր, որտեղ կարելի է գնել դեղորայք: |
| Parking | Ավտոկայանատեղ | մեքենան կայանելու վայր: |
| Restauracja | Ռեստորան | վայր, որտեղ կարելի է սնվել: |
| Toaleta publiczna | Հասարակական զուգարան | վայր, որը հասանելի է բոլորին, հաճախ զբոսայգիներում և առևտրի կենտրոններում: |
| Siłownia | Մարզասրահ | մարզվելու վայր: |
| Stacja benzynowa | Բենզալցակայան | տրանսպորտային միջոցները լիցքավորելու վայր: |
| Gotówka/Karta płatnicza | Կանխիկ/Վճարային քարտ | վճարման եղանակներ |
| Fryzjer | Վարսահարդար | վայր, որտեղ կարելի է կտրել, հարդարել մազերը: |
