Արտերկրում ձեռք բերված ուսման ավարտի որոշ դիպլոմներ և մասնագիտական կամ գիտական կոչումներ Լեհաստանում ճանաչվում են օրենքի ուժով և իրավունք են տալիս շարունակել կրթությունը կամ աշխատանքի անցնել, ինչպես լեհական համալսարանների կողմից տրված դիպլոմները, մյուսները կարող են ճանաչվել որպես.
- համապատասխան լեհական դիպլոմին և մասնագիտական/գիտական կոչմանը համարժեք՝ համարժեքությունը սահմանող միջազգային պայմանագրի հիման վրա,
- իսկ դրա բացակայության դեպքում ‘նոստրիֆիկացման ընթացակարգի միջոցով:
Անձը, ում դիպլոմը համարժեք է ճանաչվել լեհական դիպլոմին և կոչմանը, կարող է օգտագործել համապատասխան լեհական կոչումը:
Հատուկ դեպքերում (օրինակ՝ փախստականների դեպքում), արտերկրում որոշակի մակարդակով ուսումնառության ավարտը կարող է հաստատվել համապատասխան վարույթում, նույնիսկ եթե դիմորդը չունի դիպլոմ:
NAWA-ի [Ակադեմիական փոխանակման ազգային գործակալության] կայքում գործարկվել է հատուկ որակավորում, որը թույլ է տալիս տեղեկատվություն ստանալ օտարերկրյա դիպլոմների մասին և ստուգել տարբեր դիպլոմների և գիտական աստիճանների ճանաչման կարգը (հղումը էջի ներքևում):
Իրավական հիմք՝
առ 18 հուլիսի 2018 թ. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենք (Օր․ Ժ․ առ 2024 թ., կետ 1571)
Լրացուցիչ տեղեկություններ ՝
Պետական տեղեկատվական էջ օտարերկրացիների համար
Ակադեմիական փոխանակման ազգային գործակալություն (NAWA)– գլխավոր էջ
NAWA – ծրագրեր օտարերկրացիների համար ՝
NAWA — դիպլոմների նոստրիֆիկացիա
KWALIFIKATOR [ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ] համակարգ
Տեղեկատվությունն ակտուալ է ըստ՝ դրությամբ:
Պորտալի խմբագրական թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված բովանդակությունը համապատասխանի օրենքին, լինի արդիական (հրապարակման ամսաթվի դրությամբ՝ նշված յուրաքանչյուր ենթաէջում) և օգտակար օգտատերերի համար: Վերապահում ենք, որ կայքում տեղադրված բովանդակությունը միայն տեղեկատվական նպատակներով է և միայն ընդհանուր առմամբ ներկայացնում է բարձրացված հարցերի էությունը: Դրանք առանձին դեպքերում իրավական խորհրդատվություն կամ կարծիք չեն հանդիսանում և չպետք է լինեն միակ հիմքը կոնկրետ իրավական խնդիրների լուծման վերաբերյալ որոշումների համար: Անհատական իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ որակավորված անձանցից:
