Աշխատաժամանակ, ընդմիջումներ և արձակուրդներ

Ստորև նկարագրված կանոնակարգերը կիրառվում են աշխատանքային հարաբերությունների նկատմամբ, սակայն չեն տարածվում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարման վրա (ինչպիսիք են կապալի պայմանագրերը կամ կոնկրետ աշխատանքի կատարման պայմանագիրը): Ուշադրություն՝ Քաղաքացիաիրավական պայմանագրերը կարող են կարգավորել հանգստյան օրերը և արձակուրդները՝ ըստ կողմերի ցանկության, սակայն եթե կողմերը չեն կարգավորում այդ հարցերը, ապա աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն կիրառվում:

Աշխատաժամանակ

Լեհաստանում հիմնական աշխատաժամանակը կազմում է օրական 8 ժամ և շաբաթական միջինը 40 ժամ ։ Կանոնակարգերը թույլ են տալիս տարբեր համակարգեր և աշխատանքային ժամանակացույցեր՝ թույլատրվում է աշխատել օրական 12 ժամ, իսկ որոշ իրավիճակներում՝ 16 ժամ (սարքավորումների հսկողություն կամ աշխատանքի համար գտնվել պատրաստ վիճակում), կամ նույնիսկ 24 ժամ (մարդկանց պաշտպանություն, գույքի պահպանություն, հրշեջ ծառայություն և փրկարար ծառայություններ): Թույլատրվում է նաև ընդհատվող աշխատաժամանակի համակարգը և առաջադրանքների վրա հիմնված աշխատանքային ժամանակի համակարգը:

Իրավական հիմք՝
Հոդ․ 129 -131, հոդ. 135-150, 1974 թ․ հունիսի 26 — ի Աշխատանքային օրենսգիրք (Օր․ Ժ․ առ 2023 թ., կետ 1465, առ 2024 թ., կետ 878, 1222)

Արտաժամյա աշխատանքն ընդունելի է: Արտաժամյա աշխատանքի դիմաց անձն ունի լրացուցիչ վարձատրության կամ աշխատանքից լրացուցիչ արձակուրդի իրավունք: Օրենքի դրույթները կարգավորում են նաև գիշերային աշխատանքը և աշխատանքը հանգստյան օրերին: 

Իրավական հիմք՝
Հոդ․ 131, 151 -151, 1974 թ ․ հունիսի 26 — ի12 Աշխատանքային օրենսգիրք (Օր ․ Ժ․ առ 2023 թ., կետ 1465, առ 2024 թ., կետ 878, 1222)

Աշխատակիցների որոշ կատեգորիաներ (օրինակ՝ փոքր երեխաների ծնողները) իրավունք ունեն իրենց դիմումի համաձայն, աշխատել ընտրված աշխատաժամանակի համակարգում:

Օրենքը հատուկ կարգավորումներ է նախատեսում աշխատողների որոշակի կատեգորիաների (օրինակ՝ երիտասարդ աշխատողներ, հաշմանդամ աշխատողներ, հղի կանայք) աշխատաժամանակի վերաբերյալ:

Իրավական հիմք՝
Հոդ․ 1421, հոդ. 148, հոդ. 2002, 1974 թ․ հունիսի 26 — ի Աշխատանքային օրենսգիրք (Օր․ Ժ․ առ 2023 թ., կետ 1465, առ 2024 թ., կետ 878, 1222)
Հոդ․ 15-16 «Մասնագիտական և սոցիալական վերականգնման և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մասին» օրենք (Օր․ Ժ․ առ 2024 թ., կետ 44, 858, 1089, 1165, 1494):

Հանգստի ժամանակահատվածներ

Որպես կանոն, աշխատողն իրավունք ունի օրական 11 ժամ անխափան հանգստի և շաբաթական նվազագույնը 35 ժամ անխափան հանգստի (որոշ իրավիճակներում՝ առնվազն 24 ժամ):

Աշխատողներն իրավունք ունեն ընդմիջումների՝ ներառված իրենց աշխատանքային ժամանակի մեջ, որոնց թիվը կախված է տվյալ օրվա աշխատանքային ժամից: Եթե աշխատողը տվյալ օրվա ընթացքում աշխատում է նվազագույնը 6 ժամ, ապա նա իրավունք ունի 15 րոպե տևողությամբ մեկ ընդմիջման, եթե աշխատանքային ժամանակը գերազանցում է 9 աշխատանքային ժամը՝ երկու ընդմիջում՝ յուրաքանչյուրը 15 րոպե, իսկ եթե այն գերազանցում է 16 ժամը՝ երեք 15 րոպեանոց ընդմիջում։

Իրավական հիմք՝
1974 թ․ հունիսի 26 — ի Աշխատանքային օրենսգրքի 132-134 հոդ․ (Օր․ Ժ․ առ 2023 թ., կետ 1465, առ 2024 թ., կետ 878, 1222);

Լրացուցիչ ընդմիջման իրավունքը (15 րոպե) հասանելի է միջին կամ ծանր հաշմանդամություն ունեցող անձանց, մինչդեռ կրծքով կերակրող մայրերը իրավունք ունեն երկու կեսժամյա ընդմիջման՝ ներառված աշխատանքային ժամանակի մեջ (կամ 45 րոպեանոց, եթե նրանք կրծքով կերակրում են մեկից ավելի երեխայի)։

Իրավական հիմք՝
Հաշմանդամներ ՝ «Մասնագիտական և սոցիալական վերականգնման և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մասին» օրենքի 17-րդ հոդ․ (Օր․ Ժ․ առ 2024 թ., կետ 44, 858, 1089, 1165, 1494):
Կերակրող մայրեր ՝ 1974 թ․ հունիսի 26 — ի Աշխատանքային օրենսգրքի 187-րդ հոդ․ (Օր․ Ժ․ առ 2023 թ., կետ 1465, առ 2024 թ., կետ 878, 1222)

Աշխատանքային արձակուրդներ

Հասանելի են աշխատողներին (այսինքն՝ աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց): Առանձնացնում ենք տարբեր տեսակի արձակուրդներ և աշխատանքից բացակայելու պատճառներ, որոնց մեծ մասը վճարովի է և ներառված է աշխատանքային ստաժի մեջ: Օրենքի դրույթները սահմանում են, թե որ արձակուրդներն ու աշխատանքից բացակայելու պատճառներն են անվճար և չեն ներառվում աշխատանքային ստաժի մեջ:

Վճարովի արձակուրդի չափը կարող է լինել 20 օր (10 տարուց պակաս աշխատանքային ստաժ ունեցող աշխատողի համար) կամ 26 օր (առնվազն 10 տարի աշխատանքային ստաժ ունեցող աշխատողի համար): Արձակուրդի իրավունքից չի կարելի հրաժարվել։

Աշխատողի աշխատանքային ժամանակահատվածը ներառում է դպրոցում ուսումնառության ժամանակը և նախկին աշխատանքի ժամանակաշրջանները, ներառյալ արտերկրում:

Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել օրացուցային տարվա ընթացքում, ապա նա արձակուրդի իրավունք ունի յուրաքանչյուր աշխատած ամսվա 1/12-ի չափով:

Եթե աշխատողը աշխատում է կես դրույքով, ապա նա արձակուրդի իրավունք ունի իր աշխատաժամանակին համամասնորեն: Մասնակի արձակուրդի օրերը կլորացվում են մինչև մեկ օր:

Տվյալ տարում նախատեսված արձակուրդը պետք է տրամադրվի արձակուրդային պլանի համաձայն, կարող է տրվել ամբողջությամբ կամ բաժանվել մասերի (որից առնվազն մի մասը պետք է աշխատողին ապահովի 14-օրյա անխափան հանգիստ):

Տվյալ օրացուցային տարում չօգտագործված արձակուրդը կարող է օգտագործվել մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի վերջ: Եթե արձակուրդի իրավունքը ամբողջությամբ կամ մասնակիորեն չի օգտագործվում աշխատանքային հարաբերությունների դադարեցման կամ ժամկետի ավարտի պատճառով, աշխատողն ունի դրամական համարժեքի իրավունք:

Իրավական հիմք՝
Հոդ․ 152-1741, 1974 թ ․ հունիսի 26 — ի Աշխատանքային օրենսգիրք (Օր ․ Ժ․ առ 2023 թ., կետ 1465, առ 2024 թ., կետ 878, 1222)։

Ցպահանջ արձակուրդ

Աշխատողին տրվող արձակուրդի մի մասը՝ օրացուցային տարվա ընթացքում մինչև 4 օր տևողությամբ, կարող է տրամադրվել աշխատողի պահանջով, որը ներկայացվում է ոչ ուշ, քան արձակուրդը սկսելու օրը: Դա նշանակում է, որ աշխատողը պարտավոր չէ նախապես համաձայնեցնել այդ արձակուրդը գործատուի հետ և կարող է օգտագործել այն, օրինակ՝ չնախատեսված անհրաժեշտության դեպքում։

Իրավական հիմք՝
Հոդ․ 167 2, 1974 թ․ հունիսի 26 — ի Աշխատանքային օրենսգիրք (Օր․ Ժ․ առ 2023 թ., կետ 1465, առ 2024 թ., կետ 878, 1222)։

Հատուկ արձակուրդներ

Կյանքի կարևոր իրադարձությունների ժամանակ, ինչպիսիք են հարսանիքը, երեխայի ծնունդը կամ մոտ անձնավորության մահը, աշխատողը լրացուցիչ արձակուրդային օրերի իրավունք ունի: Նման արձակուրդի պատճառ հանդիսացող հանգամանքները պետք է փաստաթղթավորվեն: Աշխատանքային օրենսդրության դրույթները նախատեսում են նաև աշխատանքից այլ ազատումներ (օրինակ՝ արյան դոնորության դեպքում, պարտադիր դատարան կամ պետական մարմին ներկայանալու դեպքում):

Մանրամասն կանոնակարգերը ներառված են Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարի հրամանում՝ աշխատանքից բացակայությունները հիմնավորելու և աշխատողներին աշխատանքից ազատ ժամանակ տրամադրելու կարգի վերաբերյալ (Օր․ Ժ․ առ 2014, կետ 1632)։

Վերապատրաստման արձակուրդներ

Եթե աշխատողը բարձրացնում է իր մասնագիտական որակավորումը գործատուի նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ, ապա նա իրավունք ունի այդ նպատակով վերապատրաստման արձակուրդ ստանալ՝ Աշխատանքային օրենսգրքով սահմանված չափով:

Իրավական հիմք՝
Հոդ․ 103-1032, 1974 թ․ հունիսի 26 — ի Աշխատանքային օրենսգիրք (Օր․ Ժ․ առ 2023 թ., կետ 1465, առ 2024 թ., կետ 878, 1222)։

Անվճար արձակուրդներ

Աշխատողի գրավոր դիմումի համաձայն գործատուն կարող է աշխատողին տրամադրել անվճար արձակուրդ: Նման արձակուրդը ներառված չէ աշխատանքային ստաժի մեջ:

Իրավական հիմք՝
Հոդ․ 174 և 174 11974 թ․ հունիսի 26 — ի Աշխատանքային օրենսգիրք (Օր․ Ժ․ առ 2023 թ., կետ 1465, առ 2024 թ., կետ 878, 1222)։

Խնամքի արձակուրդ

Այն տրամադրվում է տարեկան 5 օր անձնական խնամք կամ աջակցություն ցուցաբերելու այն անձին, ով ընտանիքի անդամ է կամ ապրում է նույն ընտանեկան տնտեսությունում, ով պահանջում է խնամք կամ աջակցություն լուրջ բժշկական պատճառներով:

Իրավական հիմք՝
Հոդ․ 173 1 -1731974 թ․ հունիսի 26 — ի Աշխատանքային օրենսգիրք (Օր․ Ժ․ առ 2023 թ., կետ 1465, առ 2024 թ., կետ 878, 1222)։

Ծնողական պարտականությունների հետ կապված արձակուրդ

Աշխատանքային օրենսգրքի դրույթները նախատեսում են նաև հատուկ ծնողական պարտականությունների հետ կապված արձակուրդներ, որոնք նկարագրված են ստորև:

Մայրական արձակուրդ

Այն տատանվում է 20 շաբաթից (մեկ երեխայի ծննդի ժամանակ) մինչև 37 շաբաթ (մեկ ծննդաբերության ժամանակ հինգ կամ ավելի երեխաների ծննդի դեպքում): Այն տրամադրվում է ամբողջական շաբաթներով։ Մայրը պետք է օգտագործի նվազագույնը 14 շաբաթ (որից առավելագույնը 6 շաբաթը նախքան ծննդաբերության ակնկալվող ամսաթվը), իսկ մնացածը կարող է օգտագործել հայրը։

Հատուկ դեպքերում, օրինակ՝ հիվանդություն, երեխայի մոր մահ, մոր կողմից երեխային լքելը, հայրը կամ երեխայի անմիջական ընտանիքի մյուս անդամը կարող է օգտվել մայրության արձակուրդի մեծ մասից:

Իրավական հիմք՝
Հոդ․ 1974 թ․ հունիսի 26 — ի Աշխատանքային օրենսգրքի 180-182-րդ հոդ․ (Օր․ Ժ․ առ 2023 թ., կետ 1465, առ 2024 թ., կետ 878, 1222)։

Հայրական արձակուրդ

Հայրը լրացուցիչ 2 շաբաթ հայրական արձակուրդի իրավունք ունի, որը նա կարող է օգտագործել երեխայի կյանքի առաջին 12 ամիսների ընթացքում: Այն կարող է օգտագործվել ամբողջությամբ կամ երկու մասից՝ յուրաքանչյուրը մեկ շաբաթ տևողությամբ։

Իրավական հիմք՝
Հոդ․ 182, 31974 թ․ հունիսի 26 — ի Աշխատանքային օրենսգիրք (Օր․ Ժ․ առ 2023 թ., կետ 1465, առ 2024 թ., կետ 878, 1222)։

Ծնողական արձակուրդ

Աշխատակից — ծնողները իրավունք ունեն ծնողական արձակուրդի ընդհանուր 41 շաբաթով կամ 43 շաբաթով (կախված մեկ ծննդաբերության ընթացքում միաժամանակ ծնված երեխաների թվից): Երեխայի ծանր հիվանդության կամ հաշմանդամության դեպքում արձակուրդն ավելի երկար է:

Ծնողները կարող են իրենց միջև բաժանել արձակուրդի ընդհանուր ժամկետը, սակայն յուրաքանչյուր ծնող ունի ծնողական արձակուրդի 9 շաբաթից օգտվելու բացառիկ իրավունք: Ծնողական արձակուրդը տրվում է մեկ անգամ կամ ոչ ավելի, քան 5 մասով՝ ոչ ուշ, քան այն օրացուցային տարվա ավարտը, երբ երեխան դառնում է 6 տարեկան։

Իրավական հիմք՝
Հոդ․ 182, 11974 թ․ հունիսի 26 — ի Աշխատանքային օրենսգիրք (Օր․ Ժ․ առ 2023 թ., կետ 1465, առ 2024 թ., կետ 878, 1222)։

Դաստիարակչական արձակուրդ

Այն հասանելի է առնվազն 6 ամիս աշխատող աշխատողներին, մինչև 36 ամիս դրույքաչափով, ենթակա է օգտագործման երկու ծնողների կողմից (սակայն յուրաքանչյուր ծնող ունի այս արձակուրդի 1 ամսվա բացառիկ իրավունքը): Արձակուրդը պետք է օգտագործվի մինչև այն օրացուցային տարվա ավարտը, երբ երեխան դառնում է 6 տարեկան ։

Հաշմանդամության վկայականով հաստատված երեխայի առողջական վիճակի կամ հաշմանդամության կարգի պատճառով, եթե երեխան պահանջում է աշխատողի անձնական խնամք, կարող է տրամադրվել լրացուցիչ ծնողական արձակուրդ մինչև 36 ամիս (ոչ ավելի, քան մինչև երեխայի 18 տարին լրանալը):

Դաստիարակչական արձակուրդն անվճար է ։
Հոդ․ 1974 թ․ հունիսի 26 — ի Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդ․ (Օր․ Ժ․ առ 2023 թ., կետ 1465, առ 2024 թ., կետ 878, 1222)։

Տեղեկատվությունն ակտուալ է ըստ՝ դրությամբ:

Պորտալի խմբագրական թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված բովանդակությունը համապատասխանի օրենքին, լինի արդիական (հրապարակման ամսաթվի դրությամբ՝ նշված յուրաքանչյուր ենթաէջում) և օգտակար օգտատերերի համար:

Վերապահում ենք, որ կայքում տեղադրված բովանդակությունը միայն տեղեկատվական նպատակներով է և միայն ընդհանուր առմամբ ներկայացնում է բարձրացված հարցերի էությունը: Դրանք առանձին դեպքերում իրավական խորհրդատվություն կամ կարծիք չեն հանդիսանում և չպետք է լինեն միակ հիմքը կոնկրետ իրավական խնդիրների լուծման վերաբերյալ որոշումների համար: Անհատական իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ որակավորված անձանցից:

Scroll to Top