Ադապտացիոն կենտրոններ հայրենադարձների համար

Նրանք հայրենադարձներին տրամադրում են կացարան, ապրուստ և Լեհաստան ժամանելուց հետո առաջին շրջանում լեզվի դասընթացներին մասնակցելու հնարավորություն։

Հայրենադարձների համար ադապտացիոն կենտրոնում տեղ հատկացնելու մասին որոշում ստանալը հայրենադարձության վիզա ստանալու պայմանների բավարարման հնարավորություններից է։ Հայրենադարձության թեկնածուի և նրա հարազատների հետ կապված որոշումն ընդունվում է Հայրենադարձության հարցերով Կառավարության լիազոր ներկայացուցչի կողմից՝ երեք տարվա ընթացքում, Հյուպատոսի կողմից հայրենադարձության նպատակով ազգային վիզա տրամադրելու համար որակավորման մասին որոշման կայացման օրվանից։ Այս ժամանակահատվածը կարող է երկարաձգվել ևս երեք տարով, եթե կենտրոններում տեղեր չկան:

Կենտրոնում մնալու տևողությունը մինչև 90 օր է Լեհաստան ժամանելուց հետո (հատուկ դեպքերում այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս առավելագույնը 90 օրով): Որոշումը կայացվում է Հայրենադարձության հարցերով Կառավարության լիազորած ներկայացուցչի կողմից։

Ադապտացիոն կենտրոններ շահագործող կազմակերպություններն ընտրվում են Հայրենադարձության հարցերով կառավարության լիազոր ներկայացուցչի մրցույթի միջոցով ։

Ադապտացիոն կենտրոնների կողմից տրամադրվող աջակցությունը՝

  1. կեցություն սենյակում, որը համապատասխանում է կենտրոնում տեղաբաշխված անձանց անձնական հատկանիշներին, մասնավորապես տարիքին, սեռին և առողջական վիճակին,
  2. ամբողջական սնունդ, որը բաղկացած է երեք անգամյա սնունդից, ներառյալ մեկ անգամյա տաք սնունդը և ընպելիքները,
  3.  սննդի ինքնուրույն պատրաստման հնարավորություն ընձեռող սենյակների և սարքերի շուրջօրյա հասանելիություն,
  4.  շուրջօրյա հասանելիություն հիգիենիկ և սանիտարահիգիենիկ տարածքներ ու սարքավորումներ,
  5. մաքրող միջոցներ, որոնք անհրաժեշտ են անձնական հիգիենայի պահպանման համար, ներառյալ անչափահասների համար նախատեսվածները,
  6. իր հաշվին հեռախոսազանգեր կատարելու հնարավորություն, իսկ հատկապես հիմնավորված դեպքերում ‘կենտրոնի հաշվին’ օգտագործելով կենտրոնի ենփակայության տակ մնացած սարքերը, այդ թվում ՝ տելեֆաքսը,
  7.  լայնաշերտ ինտերնետի անվճար հասանելիություն,
  8. հարմարվողականության և ինտեգրման դասընթացներին, ինչպես նաև Լեհաստանի պատմության, ավանդույթների և սովորույթների, ինչպես նաև լեհերեն լեզվի դասընթացներին և մասնագիտական դասընթացներին մասնակցելու հնարավորություն:

Իրավական հիմք՝
“Հայրենադարձության մասին” 2000 թ ․ նոյեմբերի 9 — ի օրենք, մ․տ․ Օր․ Ժ․ առ 2022 թ. կետ 1105.

Տեղեկատվությունն ակտուալ է ըստ՝ դրությամբ:

Պորտալի խմբագրական թիմը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ներկայացված բովանդակությունը համապատասխանի օրենքին, լինի արդիական (հրապարակման ամսաթվի դրությամբ՝ նշված յուրաքանչյուր ենթաէջում) և օգտակար օգտատերերի համար:

Վերապահում ենք, որ կայքում տեղադրված բովանդակությունը միայն տեղեկատվական նպատակներով է և միայն ընդհանուր առմամբ ներկայացնում է բարձրացված հարցերի էությունը: Դրանք առանձին դեպքերում իրավական խորհրդատվություն կամ կարծիք չեն հանդիսանում և չպետք է լինեն միակ հիմքը կոնկրետ իրավական խնդիրների լուծման վերաբերյալ որոշումների համար: Անհատական իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է խորհրդատվություն ստանալ որակավորված անձանցից:

Scroll to Top